Լրահոս
Կարևոր


Խոսքեր, որ երբեք չպետք է ասել սկեսուրներին

Հասարակություն

Առավել մանրամասն՝Այստեղ

Հարս-սկեսուր «հավերժական հակամարտության» թեմային է անդրադարձել ամերիկյան Shine.yahoo.com կայքը: «Հարսները ցանկանում են իրենց դիրքն ամրապնդել ընտանիքում, սկեսուրները՝ վստահ լինել, որ իրենք չեն կորցրել իրենց ազդեցությունը»,-գրում է կայքը և ներկայացնում խոսքեր, որոնք ոչ մի դեպքում հարսները չպետք է ասեն իրենց սկեսուրներին... քանի որ այդ «թունավոր արտահայտությունները» ոչ միայն կարող են խաթարել ընտանեկան անդորրը, խզել հարաբերությունները սկեսրոջ հետ, այլև ամուսնալուծության պատճառ դառնալ...

 

Ես քո կարծիքը չհարցրի...

 


Արտահայտություն է, որ կարող է վիրավորել ցանկացած սկեսրոջ: Դրա փոխարեն հոգեբանները խորհուրդ են տալիս դիմել խորամանկության՝ օրինակ ձևացնել, թե ընդունում եք նրա կարծիքը, շնորհակալություն հայտնել խորհրդի համար, սակայն վարվել այնպես, ինչպես ուզում եք: Իսկ եթե նա «շատ համառի», ապա դիմեք Ձեր ամուսնու օգնությանը. միասին բացատրեք նրան, որ կան հարցեր, որոնք Դուք պետք է լուծեք, կան թեմաներ, որոնք քննարկման ենթակա չեն:

 

Դու կարող ես այցելել մեզ, երբ ցանկանաս...

 

«Բաց դռների քաղաքականությունը վատ հետևանքներ է խոստանում»,-զգուշացնում են հոգեբանները: Շատ հնարավոր է, որ Ձեր սկեսուրը որոշի ձեզ այցելել այնպիսի օր, երբ Ձեզ հարմար չլինի… Հանդիպումների, այցելությունների համար ընտրեք որոշակի օրեր, որոնք հարմար կլինեն թե Ձեզ, թե նրան: Հրավերից առաջ մշտապես ևս մեկ անգամ նայեք օրացույցին:

 

 

 

Չեմ հավատում, որ դու նրա օգտին ես քվեարկել...

 

«Քաղաքականությանը, կրոնին առնչվող հարցերը  Ձեր խաղաղ ընթրիքը կարող են վերածել մարտի դաշտի»,-զգուշացնում են մասնագետները և խորհուրդ տալիս՝ խուսափեք նման թեմաներով զրույցներից, քանի որ «մարտադաշտից» ձեզանից որևէ մեկը հաղթող դուրս չի գալու:

 


Ինչու որդուդ չես սովորեցրել…

 

Շատ կանայք իրենց ամուսինների թերությունների համար մեղադրում են իրենց սկեսուրներին: «Հեշտ է սկեսուրներին մեղադրել, սակայն ձեր խնդիրները Դուք և Ձեր ամուսինը պետք է լուծեք»,-նշում են մասնագետները:

 

Ես ինձ ավելի լավ եմ զգում ծնողներիս տանը...


Սկեսուրներին ամենից շատ նյարդայնացնող արտահայտություններից է: Հոգեբանները բնական են համարում, որ աղջիկն իր ծնողների տանն իրեն լավ է զգում, սակայն խորհուրդ են տալիս՝ պետք չէ բոլոր տոները ծնողների հետ անցկացնել ու նրանց լուսանկարները փակցնել տան պատերին: «Խոսեք Ձեր ամուսնու հետ, և որոշեք, թե ում հետ եք անցկացնելու տոները: Մի վշտացեք, եթե Ձեր ամուսինը նախընտրի, որ այսինչ տոնը պետք է անցկացնեք նրա ծնողների հետ»:

 

 


Հուսով եմ, որ այս զգեստապահարանն ինձ բաժին կհասնի...


Հիշեք, որ դուք որևէ իրավունք չունեք Ձեր սկեսրոջ սեփական իրերի նկատմամբ: Եթե նա ինքնակամ որոշի այս կամ այն իրը ձեզ հանձնել, հիանալի է, սակայն հարսն այդ հարցում չպետք է նախաձեռնություն դրսևորի:

 

 


Թող որդին զանագահարի նրանց…


Շատ սկեսուրներ են դժգոհում՝ «մեր հարսը մեզ չի զանգահարում»: «Եթե Ձեր ամուսինը մշտական կապի մեջ է իր ծնողների հետ, ապա դա չի նշանակում, որ Դուք պետք է խուսափեք շփումներից»,-նշում են մասնագետները ու խորհուրդ տալիս պարբերաբար զանգահարել սկեսուրներին:

 

Shine.yahoo.com-ն արտահայտություններն ընտրել է սկեսուրների շրջանում անցկացված հարցումների արդյունքում, այնուհետ դիմել է մասնագետների օգնությանը՝ պարզելու համար, թե ինչպես կարելի է խուսափել «վատ հետևանքներ խոստացող» այդ արտահայտությունններից:

Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ը