Լրահոս
Կարևոր


Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելը՝ մարտահրավեր. Գագիկ Ծառուկյան. «Ժողովուրդ»

Հասարակություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր ձեւաչափով զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

–Պարո՛ն Ծառուկյան, մեր պետությունը վերջին շաբաթներին հայտնվեց նոր մարտահրավերների առաջ՝ հարյուր հազարից ավելի փախստականներ, կորսված Արցախ, նոր սպառնալիքներ։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է դիմակայել այդ մարտահրավերներին, եւ արդյոք ունե՞նք այդ ռեսուրսները։

– Այո, հարյուր հազարավոր մեր քույրեր եւ եղբայրներ տեղահանվել են իրենց հայրենիքից։ Այս փուլում մեր խնդիրն է ցույց տալ առաջին անհրաժեշտ աջակցությունը՝ ժամանակավոր կացարաններ, ապրուստի միջոցներ, հագուստ, սնունդ, մարդկային լավ վերաբերմունք եւ այլն։ Սա առաջին փուլն է, եւ թե՛ պետությունը, թե՛ խոշոր բիզնեսը, թե՛ ցանկացած նորմալ մարդ անում է իր քայլը։ Խոսքը միանգամից մեծ թվով բռնի տեղահանվածների մասին է, ու միանգամից մեծ աջակցություն կազմակերպելը շատ բարդ գործ է ու պահանջում է լուրջ աշխատանք։ Կարեւոր է հասկանալ, որ սա միայն առաջին փուլն է։ Հետո գալու է տասնյակ հազարավոր ընտանիքների համար բնականոն կյանք ապահովելու խնդիրը՝ մշտական բնակավայրեր, տներ, աշխատանք, դպրոց, բուհ, սոցիալական խնդիրների լուծում եւ այլն։ Եթե սկզբում շատ բան էմոցիայի վրա էր, ապա այս փուլում պահանջվելու է գրագիտություն, խնդրի խորքային իմացություն, միջազգային փորձ, պետության եւ բիզնեսի համատեղ աշխատանք, միջազգային աջակցություն եւ այլն։ Մի պարզ օրինակ բերեմ. Արցախից եկել են տարբեր ոլորտների լավ մասնագետներ՝ բժիշկներ, դասախոսներ, ուսուցիչներ… Հայաստանը կարիք ունի լավ մասնագետների, եւ յուրաքանչյուրին պետք է թիրախային տեղավորել՝ ճիշտ ընտրելով, առաջարկելով ճիշտ բնակության վայր եւ աշխատանք։ Եթե մարդը լավ հողագործ է, լավ անասնապահ, լավ հասկանում է ֆերմերությունից, գյուղատնտեսությունից, նրան պետք է իրեն հարմար տեղ ու գործ առաջարկել եւ օգնել, որ ստացվի։ Ասածս այն է, որ առաջին փուլում՝ գրկաբաց ընդունելուց հետո, գալիս է երկրորդ փուլը, որն ավելի երկարատեւ եւ ավելի լուրջ աշխատանք է պահանջում։

– Դուք ասացիք՝ գրկաբաց ընդունել։ Արդյոք մի՞շտ է այդպես։

– Կարծում եմ՝ ճնշող մեծամասնությամբ՝ այո՛։ Համատարած մարդիկ, ինչով կարողանում, օգնում են, իրենց հացը կիսում են, իսկ ողբերգությամբ ուրախացողները կա՛մ հայ չեն, կա՛մ ընդհանրապես մարդ չեն։ Բայց ես ուզում եմ շարունակել նախորդ հարցը՝ «կորսված Արցախի» վերաբերյալ։ Ես համամիտ չեմ այս ձեւակերպման հետ։ Արցախը կայացած պետություն էր՝ իր ամեն ինչով, հատկապես անկախության տարիներին լուրջ զարգացել էր: Ով եղել է Արցախում, տեսել է մեր քաղաքները, գյուղերը, համալսարանները, գործարանները, ֆերմաները, հիվանդանոցները, մարզադաշտերը, հյուրանոցները եւ այլն։ Մի խոսքով, ամբողջական պետություն՝ մեր հազարամյա հողի վրա։ Հիմա, եթե մահվան սպառնալիքի տակ մարդիկ ստիպված են եղել դուրս գալ, դա չի նշանակում, որ վերացել են նրանց իրավունքներն այդ ամենի հանդեպ. կա սեփականության իրավունք, կա միջազգային իրավունք, կան գույքային բազմաթիվ հարցեր եւ այլն, ու կա սեփական հայրենիք վերադառնալու իրավունք։ Եթե Հայաստանը ճիշտ դնի հարցերը եւ ճիշտ աշխատի դաշնակիցների ու միջնորդների հետ, ապա, սկսած մարդկանց ապահով վերադարձից մինչեւ սեփականության այլ իրավունքներ, հարցերը կարող են բարձրացվել։ Իմ տպավորությամբ՝ Ադրբեջանը սա լավ հասկանում է։ Մնում է՝ մենք ճիշտ աշխատենք։ Ինչ վերաբերում է Հայաստանի հանդեպ նոր սպառնալիքներին, ապա դրա ռիսկը շատ մեծ է, եւ այստեղ դեր է խաղում իրական դաշնակիցների հետ հարաբերությունների փչացումը։ Ես մարտահրավերների մեջ անպայման կնշեի Ռուսաստանի հետ կտրուկ վատացող հարաբերությունները։

–Դուք միշտ հանդես եք եկել Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների օգտին։

– Ես հիմա էլ եմ նույնը անում։ Հայաստանը կարիք ունի դաշնակիցների, եւ ոչ թե ամբողջ աշխարհի հետ թշնամանալու։ Հայաստանը ճիշտ քաղաքականության դեպքում կարող է շատ լավ հարաբերություններ ունենալ թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ Արեւմուտքի։ Մեր երկրի շահը դա է պահանջում։ Ամբողջ աշխարհը խառնվել է իրար, ամեն տեղ պատերազմ ու աղետ է։ Հիմա այս պայմաններում, մեր այս վիճակով մենք մի հատ էլ նո՞ր հակառակորդ ենք ուզում՝ ի դեմս Ռուսաստանի։ Ես միշտ հանդես եմ եկել նաեւ Արեւմուտքի հետ լավ հարաբերություններ ունենալու օգտին, ու իմ հիմնավորումը, կարծում եմ, շատ հասկանալի է. հայ ժողովրդի մի զգալի մաս ապրում է Արեւմուտքում, մի շատ մեծ մաս էլ՝ Ռուսաստանում եւ այլուր։ Սա է մեր ժողովրդի ճակատագիրը, մենք սա հաշվի առնելով՝ պետք է կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը, որի առանցքը իրական լավ հարաբերություններն են, ոչ թե մեկի հաշվին մյուսին լավություն անելը։

– Պարո՛ն Ծառուկյան, Բաքվի բանտերում են գտնվում հայ պետական գործիչներ, նախկին նախագահները։ Ի՞նչ է պետք անել։

– Բաքվի բանտերում են գտնվում Արցախի համար իրենց կյանքը դրած մարդիկ, պետական գործիչներ, հասարակական խոշոր գործիչներ, լուրջ զինվորականներ, նաեւ մեծ թվով հայ զինծառայողներ ու Արցախից առեւանգված քաղաքացիներ։ Սա մեզ համար ազգային արժանապատվության խնդիր է, սա այն հարցն է, որի վրա գիշեր-ցերեկ պետք է գրագետ աշխատել։ Քանի Բաքվի բանտում կա գեթ մեկ հայ, այդ աշխատանքը դադարացնելու իրավունք մենք չունենք։ Ես պատրաստ եմ օգնել միջազգային լավագույն իրավաբաններին ներգրավելու հարցում, ինձնից կախված ամեն ինչ պատրաստ եմ անել։ Պետությունը պարտավոր է այդ հարցը դնել միջնորդների եւ դաշնակիցների առաջ։ Նորից եմ կրկնում՝ դա ազգային արժանապատվության հարց է։

– Պարո՛ն Ծառուկյան, հայաստանյան քաղաքական անցուդարձին հետեւո՞ւմ եք, եւ եթե այո, ի՞նչ կանխատեսումներ ունեք։

– Իհարկե հետեւում եմ։ Ձեր հարցին փորձեմ առավել անկեղծ պատասխանել. բոլորիս կյանքը փոխվել է, նախկին պատկերացումները, խնդիրները, հարաբերությունները ամբողջությամբ փոխվել են։ Ով չի հասկանում սա, նշանակում է՝ ոչ մի կարեւոր բան չի հասկանում։ Ես մարդ եմ, որն ամբողջ կյանքն ապրել է Հայաստանում, ամեն ինչ կառուցել է Հայաստանում՝ գործարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ, շենքեր, ու հիմա տեսնում է, որ իր երկիրը այս վիճակում է։ Ո՞նց կարող ես դու շարունակել ապրել սովորական կյանքով։ Ամեն նոր կառույցի հետ ուրախացել եմ, որ իմ երկրի ծաղկմանը օգնում եմ, ամեն նոր բացվող աշխատատեղի հետ հպարտացել եմ, որ մի ընտանիք էլ աշխատանք կունենա ու չի գնա երկրից, ամեն նոր բացվող եկեղեցու ժամանակ մտածել եմ, որ մենք՝ որպես քրիստոնյա ազգ, ավելի լավը կդառնանք, ավելի ազնիվ կլինենք։ Հիմա աչքիս առաջ երկիրն այս վիճակում է՝ անորոշ, մարդիկ քանդված, տխուր։ Նորից եմ ասում՝ բոլոր հայրենասեր մարդկանց կյանքը էլ հինը չի կարող լինել, շատ բան է փոխվել, ու նաեւ պատկերացումները քաղաքական պրոցեսների շուրջ նույնպես փոխվել են։ Ինձ կուսակցությունները չեն հետաքրքրում. ինձ իմ երկիրն է հետաքրքրում, իմ հայրենիքը։ Լուծումներն էլ հինը չեն կարող լինել։

– Ի՞նչ նկատի ունեք։

– Նկատի ունեմ այն, ինչի մասին ամիսներ շարունակ ասում եմ. երկրում պետք է փոխվի մթնոլորտը։ Մեզ վերջին տարիներին բզկտել են, հանել են իրար դեմ, ու դրանից մեր պետությունը թուլացել է։ Եթե ուզում ենք ունենալ պետություն, պետք է գնանք ներքին, ներհասարակական հաշտության։ Պիտի հասկանանք՝ ինչ ենք անում, ոնց ենք անում, ոնց ենք դիմակայում այս դժվար շրջանին, ոնց ենք մեջքներս ուղղում։ Եթե մենք չենք ուզում ազգովի դառնալ փախստական, պիտի գնանք այդ ճանապարհով։ Մենք իսկապես լուրջ ազգ ենք, սա մեզ ոչ սազական վիճակ է, ժամանակավոր փուլ։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան