Պուտինը հայտնել է Հայաստան մեկնելու պատրաստակամության մասին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայաստան մեկնելու իր պատրաստակամության մասին՝ նշելով, որ Երևանի հետ աշխատանքը չի դադարում թե՛ արտաքին գործերի նախարարության, թե՛ կառավարության տնտեսական բլոկի միջոցով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա պարզաբանել է, որ մշտապես կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Նորմալ իրավիճակ է ստեղծվում, և ես կգնամ նրանց մոտ, կամ ինքը կգա, մենք ունենք համապատասխան աշխատանքային գրաֆիկ։ Մեր բոլոր ծառայությունները կապի մեջ են, աշխատում են և՛ ԱԳՆ-ն, և՛ կառավարության տնտեսական բլոկը։ Մեր աշխատանքը չի դադարում»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսների ժամանակ։