Արցախից տարհանված 20-ամյա Ասպրամ Աբրահամյանը երեխա է ունեցել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախից տարհանված 20-ամյա Ասպրամ Աբրահամյանը երեխա է ունեցել։ Այս մասին հայտնել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը։
20-ամյա Ասպրամ Աբրահամյանը հղիության 40-րդ շաբաթականում ընտանիքի հետ դեպի Հայաստան ճանապարհով անցել է շուրջ 36 ժամ:
Երեխայի անունը Լեյլա է, կշռում է 2900 գրամ, հասակը` 50սմ։
Բժշկի խոսքով` թեև Ասպրամը գտնվել է ծանր հոգեհուզական վիճակում, սակայն լիովին պատրաստ է եղել ծննդաբերությանը, ցայտնոտի մեջ ոչ մի վայրկյան չի ընկել, ու արցախցուն հատուկ ուժով լույս աշխարհ է բերել նոր արցախցի:
«Մայրն ու երեխան իրենց հրաշալի են զգում, և արդեն գնացին տուն` կյանքը նոր էջից սկսելու»,- հայտնել է ԲԿ-ն: