Բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանը դարձավ Եվրոպայի գավաթի արծաթե մեդալակիր
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռուդոլֆ Գարբոյանը դարձավ Եվրոպայի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի գավաթի անդրանիկ խաղարկության 51 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ մարզիկը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Բայիր Բատլաևի հետ և զիջեց 5:0 հաշվով:
Ավելի ուշ ոսկե մեդալի համար կմրցի Նարեկ Մանասյանը:
Նախօրեին Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիրներ էին դարձել Ռաֆայել Հարությունյանը, Ռուսլան Ասլիկյանը և Բարեղամ Հարությունյանը: