Արտակարգ դեպք Երևանում. Lexus-ը վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդի համար և դիմել փախուստի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Առինջի կամար»-ի մոտ՝ դեպի Մեսրոպ Մաշտոց փողոցի խաչմերուկում Lexus մակնիշի ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով էլ Երևանի բնակիչ 53-ամյա Հովսեփ Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի բազալտե եզրաքարերին, առաջ ընթացել և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր 17-ամյա Մարիա Խ.-ն, ով վարորդի աղջիկն է, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ Lexus-ի վարորդը դեպքի վայրից ճողոպրել է:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Կարապետյանն ու Արա Ենոքյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է: