Կադիրովը խոսել է Իսրայելում հակամարտության մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ արեւմտյան երկրները պաղեստինցիներին զրկում են հանգիստ կյանքից։ Այս մասին նա գրել է իր Telegram–յան ալիքում։
«Արևմուտքը զրկում է պաղեստինցիներին խաղաղ կյանքից»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։
Նրա խոսքով՝ Արեւմուտքը կարծում է, որ հրեաների կողմից պաղեստինյան հողերի բռնագրավումն ու յուրացումը, ինչպես նաեւ բնակչության երկարաժամկետ ոչնչացումն արդարացված եւ անհրաժեշտ միջոց է։ Նա նաև մեղադրել է Արևմուտքին երկակի ստանդարտների մեջ՝ խոսելով Ուկրաինայում և Իսրայելում իրավիճակի մասին։