Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են տեղումներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 17-ի գիշերը, 18-ին, 19-ին սպասվում է անձրև, 16-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-18մ/վ: Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 20-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 18-ին, 19-ին շրջանների զգալի մասում, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին շրջաններում` նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 20-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 16-19մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ին, 19-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։