Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրվա համար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-19-ին սպասվում է անձրև, 16-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ: Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 16-ի ցերեկը, 18-19-ին շրջանների զգալի մասում, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին շրջաններում` նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 16-19 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Երևան քաղաքի հոկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 27.5°C (1997թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 2.8°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 14.1°C