Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը՝ կարճվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի հերոս, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
«Մեզ համար ցանկալի կլիներ, որ գործի վարույթը շարունակվեր և դատական քննության ընթացք ունենար, որովհետև գտնում ենք, որ հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը հիմնավոր չեն եղել և Վիտալի Բալասանյանն անկասկած կարդարացվեր Արցախի Հանրապետության դատարանների կողմից։ Այդուհանդերձ, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ հասկանալի պատճառներով՝ չեն ստացել որոշումը, սակայն գործը փաստացի կարճված է, պաշտպանության կողմին հասած տեղեկությունների համաձայն՝ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։