Պուտինն աջակցել է պաղեստինյան պետության ստեղծման գործընթացի վերսկսմանը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Իսրայելի հետ խաղաղ գոյակցող Պաղեստին պետության ստեղծման քաղաքական գործընթացի վերսկսման օգտին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ընդհանուր կոնսենսուսն այն է, որ ներկայիս աննախադեպ էսկալացիայի պատճառը մերձավորարևելյան կարգավորման գործընթացի երկարաժամկետ լճացումն է։ Այս համատեքստում Վլադիմիր Պուտինի կողմից կրկին ընդգծվել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ հօգուտ քաղաքական գործընթացի վերսկսման՝ հայտնի միջազգային իրավական հիմքով պաղեստինյան խնդրի երկարաժամկետ և արդարացի լուծմանը հասնելու նպատակով, որը կապահովեր Իսրայելի հետ խաղաղության և անվտանգության պայմաններում գոյակցող անկախ Պաղեստին պետության ստեղծումը»,- ասվում է հայտարարության մեջ։