Լրահոս
Կարևոր


«Ասաց՝ մե՛րս, հոգնած եմ, քնեմ, առավոտյան կզանգեմ. մինչ օրս սպասում եմ իր զանգին». Վրեժ Բարսեղյանն անմահացել է պատերազմի առաջին օրը

Հասարակություն

«Շատ աշխույժ երեխա էր Վրեժը: Մի օրինակով իր աշխաժության մասին պատմեմ: Վեց տարեկան էր, այդ տարի պետք է դպրոց գնար: Խաղում էր բակում, երեխաների հետ գնում է կողքի շենք, բարձրանում երկրորդ հարկ, հարցնում՝ ո՞վ կարող է այստեղից թռնել: Ոչ ոք չի թռնում, բացի իրենից, թռնում է ու ձեռքը կոտրում: Բժշկի տարանք, ձեռքը գիպս դրեցին, այդպես էլ գնաց առաջին դասարան»,- ասում է Վրեժի մայրիկը՝ տիկին Լարիսան՝ հավելելով, որ որդին «խելացի չարաճճի էր»:

Նշում է՝ Վրեժը շատ խղճով էր: «Երկու կամ երկուսուկես տարեկան էր, ձեռքի կոնֆետը տվել էր ուրիշին, վազելով տուն եկավ՝ մա՛մ, կոնֆետս տվեցի մի երեխայի, թող ուտի, վերջացնի, նոր գնամ բակ խաղալու»: Վրեժը մինչև չորրորդ դասարանի առաջին կիսամյակը հաճախել է Երևանի Ավան-Առինջի թիվ 180 դպրոց: Նույն դպրոցում այսօր Վրեժի և նրա դասընկերոջ հիշատակը հավերժացնող հուշաքար է տեղադրվել: Հետագա կրթությունը շարունակել է Աբովյան քաղաքի թիվ 8 դպրոցում: «Շատ կապված էր Առինջի դպրոցի հետ, օրվա մի կեսը Երևանում էր, մյուս կեսը՝ Աբովյանում: Իր երկու դասարանների ընկերներին էլ շատ էր սիրում: Աբովյանի դպրոցի իր դասընկերները պետք է տարեվերջյան էքսկուրսիայի գնային, Երևանի իր դպրոցի դասընկերների հետ պայմանավորվեց, որ հանկարծ նույն օրը չգնան, որ ինքն էլ կարողանա մասնակցել: Շատ ընդունակ էր, սիրում էր «Պատմություն» առարկան, բայց ծուլություն ուներ: Չէր սիրում նստել, դաս անել, կարող էր դասարանում ուսուցչի պատմածը լսել և հաջորդ օրը նույնը պատմել»: Մայրիկի խոսքով, Վրեժը շատ էր սիրում տարբեր խմբակների հաճախել:

«Մոտ վեց տարի պարի է հաճախել, դիպլոմները, մրցանակները պահպանում եմ: Հետո մի երեք ամիս ֆուտբոլի հաճախեց, երկու ամիս՝ ըմբշամարտի, Աբովյանում թատերական խմբակ է հաճախել, շատ էր սիրում այդ մթնոլորտը, դերասանների հետ շփումը: Կարծում եմ՝ ձանձրանում էր, անընդհատ նորություններ էր ուզում: Երբ իններորդ դասարանն ավարտեց, հայրիկի հետ խորհրդակցելուց հետո ասաց, որ ուզում է ոսկերիչ դառնալ: Նաև շատ լավ նկարում էր: Պայմանավորվեց քեռու հետ, վերջինիս ընկերներից շատերը ոսկու շուկայում են աշխատում: Մոտ մեկ տարի ոսկերչություն սովորեց, զուգահեռ սկսեց աշխատել շուկայում: Բանակ գնալուց առաջ մեծագույն խնամքով ծածկել էր իր ոսկերչական սեղանը, մինչ օրս՝ արդեն երեք տարի է, դրան ոչ ոք ձեռք չի տվել: Եղբորս խնդրում եմ՝ սեղանը հանիր այդտեղից, մերժում է՝ իմ երեխու ձեռքերը կպել են այդ սեղանի ամեն հատվածին, թող այդպես մնա: Բանակից հետո մտադիր էր շարունակել իր աշխատանքը»:

2019 թ. հուլիսի 1-ին Վրեժը զորակոչվում է բանակ: Ծառայում էր Քարվաճառում: Երբ հարցնում եմ անհանգստությունների մասին, տիկին Լարիսան ասում է՝ երբեք չի անհանգստացել որդու՝ ծառայության մեկնելիս: Նշում է, որ նա կարողանում էր ցանկացած բնավորության տեր մարդու հետ լեզու գտնել: «Երբևիցե չեմ անհանգստացել իր համար: ԴՕՍԱԱՖ-ում սովորեց, աշխատում էր այդ ընթացքում, իր ծախսերն ինքը հոգաց, վարորդական իրավունք ստացավ, ծառայության ընթացքում «Ուրալի» վարորդ էր: Միայն այդ ժամանակ էի ասում՝ ծառայիր, վերադարձիր, հետո նոր վարորդական իրավունք կստանաս: Երբ իմացա, որ «Ուրալի» վարորդ է, մի տեսակ անհանգստություն ունեի, բայց Վրեժը հանգստացրեց ինձ՝ ամեն ինչ նորմալ է: Առհասարակ, երբեք չի դժգոհել, չի տրտնջացել, եթե անգամ խնդիրներ ծագել են, ապա դրանք ինքնուրույն լուծել է»: Մայրիկն ասում է՝ որդու երդմնակալության արարողությունը Դադիվանքում էր:

«Գնացինք իր մոտ: Քանի դեռ կամ, երբեք չեմ մոռանա Քարվաճառը՝ ժայռերը, լեռները, ամեն ինչը: Եթե նման պատերազմ չլիներ, թշնամին երբեք չէր կարողանա մտնել Քարվաճառ: Զինվորները ճոպաններով էին բարձրանում դիրքեր, անգամ սնունդը ճոպաններով էին բարձրացնում: Դրա համար էլ տղաներին ասում էին Օմարի արծիվներ»: Սկսվեց պատերազմը: «Երբ առավոտյան արթնանում եմ, դեռ սուրճը չխմած՝ հեռախոսով լրահոսն եմ նայում, հետո անցնում գործերիս: Սեպտեմբերի 27-ին արթնացա, կրտսեր որդիս ու ամուսինս քնած էին, հեռախոսը ձեռքս չէի վերցրել: Ժամը իննին մայրիկս զանգահարեց, խոսեցինք, հասկացել էր, որ տեղյակ չեմ պատերազմի լուրից, ու ինձ ոչինչ չասաց: Հետո եղբայրս զանգեց, առօրյա հարցեր տվեց ու անջատեց: Ամուսինս արթնացավ, միացրեց հեռուստացույցը, ու մինչ օրս մի կադր է աչքիս առաջ՝ տանկը սարերում է, և զինվորները «օդ են բարձրանում»: Մինչև կյանքիս վերջ այդ կադրն իմ հիշողությունից դուրս չի գա: Սկսեցի զանգել բոլոր հնարավոր հեռախոսահամարներով, որոնք ունեինք: Ոչ մի հեռախոս չէր պատասխանում:

Ծանոթ հրամանատարներից մեկի հետ երեկոյան վերջապես կապ հաստատեցինք՝ «երեխուցս ի՞նչ նորություն ունես», արձագանքեց՝ «կասեմ, կզանգի քեզ»: Հեռախոսն անջատեցի այն մտքով, որ ինձ ուղղակի հուսադրեց ու անջատեց հեռախոսը»: Մայրիկն ասում է՝ որդու հետ օրը մի քանի անգամ էր խոսում: «Վրեժը նյութապահովման վաշտում էր ծառայում, շատ հանգիստ էր անցնում ծառայությունը: Երբ սեպտեմբերի 23-ին զրուցում էինք, ասաց՝ մա՛մ, խառը վիճակ է, անընդհատ տագնապ են տալիս: Սեպտեմբերի 26-ին ինձ չէր զանգել: Ժամը 12-ից հետո զանգում էի, Վրեժն անջատում էր, այդպես մի քանի անգամ, մինչև վերջապես խոսեցինք: Ասաց՝ «մե՛րս, հոգնած եմ, քնեմ, առավոտյան կզանգեմ»: Մինչ օրս սպասում եմ իր զանգին»: Վրեժը զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը ԱԹՍ-ի հարվածից: Նա շուտ է տուն «վերադարձել»:

«Այդ երեկոյան բոլոր հնարավոր համարներով զանգելուց, բոլոր հնարավոր կայքերում ինչ-որ նորություն փնտրելուց հետո աչքովս ընկնում են զոհված տղաների անուն-ազգանունները: Ամենավերջում իմ Վրեժի անունն էր գրված: Բայց եղբայրս արդեն գիտեր, որ Վրեժը զոհվել է»: Հաջորդ օրն ընտանիքի անդամները հաստատել են Վրեժի ինքնությունը, բայց մայրիկը չի կարողացել վերջին անգամ «տեսնել» որդուն: Վրեժի ֆիզիկական բացակայության պայմաններում կյանքը շարունակելու ուժ մայրիկին նրա կրտսեր որդին է տալիս: «Մինչև հիմա Արմանը սպասում է Վրեժի վերադարձին: Եղբոր հետ կապված ամեն դետալ հիշում է: Ու երբեմն էլ զրույցների ժամանակ ասում է՝ գիտեք, որ իմ ախպերն իմ տեղն էլ է ծառայել, բանակ չեմ գնալու: Արմանը կարծում է, թե եղբայրն ԱՄՆ-ում է, հայրիկն ասել է՝ քանի որ ապերդ լավ զինծառայող է եղել, նա հինգ տարի ծառայությունը շարունակելու է այնտեղ: Արմանը սպասում է Վրեժին:

Վստահ եմ, սակայն, որ ամեն ինչ լիարժեքորեն հասկանում է, բայց գուցե վախենում է ընդունել իրականությունը, մերժում նման մտքերը: Ինձ ապրելու ուժ տվեց իմ Արմանը, այն, ինչ չհասցրեց անել Վրեժը, պետք է Արմանն անի: Ինձ հարցնում է, թե ինչո՞ւ մյուս մայրիկների նման մազերս չեմ ներկում, չեմ շպարվում կամ էլ միշտ սև շորեր եմ հագնում, կարծես այս հարցերով փորձում է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները: Մի օր իր ձեռքը բռնեցի ու միասին գնացինք իմ մազերը ներկելու: Չեք պատկերացնի, թե որքան ուրախացավ Արմանը: Պետք է ապրել, բարդ է շատ տրամադրվելն ինչ-որ բան անելու, ինչ-որ տեղ գնալու, բայց պետք է անել:

Օգոստոսին քրոջս աղջկա նշանդրեքն էր: Նա ու Վրեժս միասին են մեծացել: Մի քանի օր առաջ քույրս եկավ ինձ մոտ՝ ուզում եմ երեխեքը նշանվեն, չգիտեմ, թե ինչ անեմ: Արձագանքեցի՝ միանշանակ պիտի նշանդրեք անես, բայց ես չեմ գա, ինձ ճիշտ հասկացի: Այդ զրույցից հետո երկու գիշեր անընդմեջ Վրեժիս երազումս տեսա՝ այնքան ուրախ էր, ժպտալով ինձ հետ խոսում էր: Առավոտյան զանգեցի քրոջս ու ասացի, որ ներկա եմ գտնվելու իր աղջկա նշանադրությանը: Վրեժս ինձ ասաց, որ չգնալ չեմ կարող»:

Հ. Գ. - Վրեժ Բարսեղյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և զորամասի կողմից՝ «Մարտական հերթապահության համար» մեդալներով: Հուղարկավորված է ԱվանԱռինջի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Ո՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր ԽաչատրյանՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանՏնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցՍա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասինՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանՀայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել ԿարապետյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը «Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան ԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՏիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց «Սլովանին»Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինԱզատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարԼՀԿ թիմը Գյումրիում էՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԱֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԼենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդու