Սպասվում է անձրև․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում՝
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-19-ին սպասվում է անձրև:
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 17-ի ցերեկը առանձին շրջաններում, 18-19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին շրջաններում` նաև մառախուղ, 19-ին առանձին հատվածներում ինտենսիվ։ Հոկտեմբերի 20-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 16-19 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8, 20-ի գիշերը 5-9 աստիճանով։
Երևան քաղաքի հոկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 27.5°C (2013թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 1.4°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 13.4°C