Գործարկվել է առցանց հարթակ նախատեսված ԼՂ-ից ուսուցիչների աշխատանքի դիմելու համար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի դիմելու համար նախատեսված հարթակը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ հարթակը գործարկվել է երեկ երեկոյան։
«Գործարկման պահին 1422 թափուր տեղ ունեինք։ Այս պահի դրությամբ արդեն թափուր տեղերը 1386-ն են, այսինքն՝ մի քանի ժամում արդեն իսկ 36 ուսուցիչ դիմել է արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու համար և ընտրել է իրեն հարմար աշխատավայրը»,-մանրամասնել է Անդրեասյանը՝ ներկայացնելով նաև հարթակի` kadrer.emis.am հղումն ու դիմելու ուղեցույցը։