ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է արել հարգել «պատերազմի օրենքները»
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգները Իսրայելին կոչ է անում հետևել «պատերազմի օրենքներին»՝ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ գործողություններ իրականացնելիս, ասել է Պենտագոնի խոսնակի տեղակալը՝ մեկնաբանելով Գազայի հատվածում հիվանդանոցին հարվածելու մասին լուրերը։
Ավելի վաղ Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնել էր, որ Գազայի հատվածում Ալ-Ահլի բապտիստական հիվանդանոցի վրա հարձակումն իրականացրել է Իսրայելը, զոհվել է ավելի քան 500 մարդ։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել զոհերի համար։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվածների մեծ մասը կանայք ու երեխաներ են։ Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է իսրայելական i24 հեռուստաալիքը, իսրայելական բանակի նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ Գազայի հատվածի հիվանդանոցներից մեկում պայթյունը տեղի է ունեցել ՀԱՄԱՍ-ի անհաջող հրթիռի արձակման հետևանքով։