Ողբերգական դեպք Գեղարքունիքում․ տղան անզգուշաբար կրակել է հոր վրա. Վերջինս մահացել է. ՖՈՏՈ
ՖոտոԱյսօր, սեպտեմբերի 7-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառի վարչական շրջանում գտնվող սարերից մեկում կրակոց է հնչել և կա զոհ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը և Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Ակսել Մանուկյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Խաչիկ Ս․-ն էր, ով անզգուշաբար հրազենային վնասվածք է ստացել իր 36-ամյա որդու՝ Ալեքսան Ս․-ի կողմից որսի ժամանակ անզգուշաբար կատարված կրակոցի հետևանքով։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հրացանը, ինչպես նաև ավտոմեքենան, որով փորձել են վիրավորին տեղափոխել հիվանդանոց։