Լրահոս
Կարևոր


Ուրեմն մեր դիպլոմը հեչ, ձեր ատեստավորումը մե՞ջ. մանկավարժները դժգոհ են ԿԳՄՍՆ-ից

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կամավոր ատեստավորման մասին բողոքները չեն դադարում, ԿԳՄՍՆ-ում էլ կարծես չեն կողմորոշվել՝ ինչպես վարվել ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների հետ։

Սեպտեմբեր ամսին Երևանի, մարզերի տարբեր դպրոցներում աշխատող ուսուցիչները մի քանի բողոքի ակցիաներ իրականացրեցին և հանդիպեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, սակայն դժգոհ մնացին և պահանջեցին իրենց հարցերին այլ լուծումներ։ 

Համացանցում արագորեն տարածվեց այն լուրը, որ Արտենիի միջնակարգ դպրոցի տնօրենը չի թողել, որ ռուսաց լեզվի ուսուցիչը մտնի դասարան, քանի որ երկրորդ անգամ չի անցել կամավոր ատեստավորումը։ MediaHub-ը կապ հաստատեց մի քանի ուսուցիչների հետ՝ հասկանալու նրանց դիրքորոշումն ու կարծիքը ատեստացիայի վերաբերյալ։ 

«Ընդունեք օրենք, որով դուրս չթողնեն ուսուցչին, քանի որ նախարարության կազմած թեստերով չէ, որ որոշվում է ուսուցչի գիտելիքը: Ատեստացիան կամավոր է, իսկ ի՞նչ է նշանակում կամավոր ըստ իրենց։ Օրինակ՝ անգլերենի թեստը կապ չուներ անգլերենի հանրակրթականի մակարդակի իմացության հետ, պատմության մասին պարզապես լռում եմ, քանի որ խայտառակություն է, իսկ ռուսաց լեզվի թեստում այնպիսի հարցեր են ներառված, որ ընհանրապես կապ չունեն դասավանդվող նյութի հետ։ Ուզում եք` օրենսդրությունից հարցեր կազմենք, ոչ մեկդ էլ չեք հաղթահարի նախարարությունում։ Ուրեմն մեր դիպլոմը հեչ, ձեր ատեստավորումը մե՞ջ»,- վրդովվեց երկար տարիների աշխատանքային ստաժ ունեցող ուսուցչուհիներից մեկը: 

Մեր զրուցակիցներից մեկն էլ նշեց՝ սովորում են, ավարտում, ստանում են մանկավարժի որակավորում, որ ինչ-որ անիմաստ թեստ որոշի ուսուցիչը կարող է դասավանդել, թե՞ ոչ։

Միշտ ասում են, որ դասախոսներն ավելի դժվար են նյութը մատուցում, սակայն բոլորը վստահ են, որ իրենք ունեն գիտական աստիճան և տեղյակ են մի շարք պրակտիկ օգտագործվող նյուանսներից, բայց իրենք մանկավարժ չեն, մանկավարժն է, որ նյութը մատուցում է դպրոցում և երեխայի մեջ սերմանում մի շարք արժեքներ։ 

«Ուսուցչի դերը շատ է նվազել այս երկրում, մեզ հետ հաշվի չեն նստում, նախարարը ձևական տեքստեր է ասում և այս կառավարությունից արդեն հույս չունենք, ուսուցիչը չգիտի՝ ում դիմի»,- շեշտեց մեր զրուցակիցը։ 

Նա նշեց, որ աշխատավարձերը բոլորինը կարելի էր բարձրացնել, իսկ երիտասարդ ուսուցիչներին իմպուլս տալու համար նրանց առաջարկել ատեստավորում և աշխատավարձի բարձրացում։ Օրինակ, կարելի է շտեմարան ստեղծել 5000 հարցից բաղկացած և թող պարապեն այն ուսուցիչներն, ովքեր ցանկանում են մասնակցել կամավոր ատեստավորման։

«Խեղկատակություն է այդ ամենը, 25 տարվա մանկավարժին իրենց օրենքի պատճառով կարող են աշխատանքից ազատել և պատճառաբանել, թե գիտելիքը չհերիքեց»,- հավելեց մանկավարժը:

 

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան