Լրահոս
Կարևոր


Մտահոգիչ լուր՝ Սյունիքից

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Ներկա պահին համազգային և համապետական կարևորագույն հիմնախնդիրը 100 հազարից ավելի բռնի տեղահանված արցախցիների ՀՀ-ում հանգամանորեն կշռադատված և ճիշտ տարաբնակեցման քաղաքականության իրականացումն է։ Իհարկե, լավագույն լուծումը կլիներ միջազգային անվտանգության երաշխիքներով և պետականության ու ինքնավարության պահպանումով՝ արցախցիների վերադարձը հայրենիք: Նման լուծումը պահանջում է  համազգային համախմբում, սփյուռքի ներուժի օգտագործում, հզոր բանակի ստեղծում, դիվանագիտական լուրջ աշխատանք և անվտանգության նոր համակարգի ձևավորում։ Հասկանալի է, որ մեր պետության և ազգի գոյության համար ներկա պահին կարևորագույն այս հիմնախնդիրը այսօրվա իշխանությունները չեն կարող (կամ չեն ուզում) լուծել: Մինչդեռ ՀՀ տարածքում արցախցիների բնակեցման ճիշտ տարբերակներն ընտրելը խիստ հրատապ է, պահանջում է արագ լուծում և պետք է ընթանա տարաբնակեցման համապետական քաղաքականության համատեքստում, բխի ոչ միայն պետական շահերից, այլև համազգային և առաջին հերթին Արցախի համայնքի ինքնության պահպանման շահից: Արցախցիները հստակ պետք է իմանան մոտակա ամիսներին ՀՀ-ում մշտապես բնակություն հաստատելու և աշխատանք ստանալու հեռանկարների և հնարավորությունների մասին, որտեղ և ինչպես են բնակվելու: Հակառակ դեպքում մոտակա ամիսներին խիստ հավանական է դառնալու արցախցիների զանգվածային արտագաղթը Ռուսաստան, ինչպես նաև այլ երկրներ, ինչը երբեք թույլատրել չի կարելի համայնքի պահպանման տեսանկյունից: Նույն պատճառով սխալ է նաև արցախցիների ապակենտրոնացումը և ցրված տարաբնակեցումը ՀՀ բոլոր մարզերում և քաղաքային կենտրոններում, որը ներկայումս իրականացնում են իշխանությունները: Ցրված տարաբնակեցումը բոլոր մարզերում և քաղաքային կենտրոններում ոչ միայն աստիճանաբար վերացնելու է արցախցիների ինքնությունը, ինքնատիպ մշակույթն ու բարբառը, որը մեր ազգային հոգևոր և նյութական մշակույթի արժեքավոր և ինքնատիպ բաղադրիչներից մեկն է, այլեւ դժվարություններ է ստեղծելու ապագայում՝ հարկ եղած դեպքում արցախցիներին կազմակերպված կերպով Արցախ վերադարձնելու գործընթացն իրականացնել: 

Մեր կարծիքով նպատակահարմար է մոտ 100 հազարի հասնող արցախցիներին բնակեցնել մեկ մարզի սահմաններում, հնարավորինս կենտրոնացնելով աշխարհագրականորեն իրար մոտ տեղադրված բնակավայրերում: Ռազմավարական, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, ազգային-ժողովրդագրական առումներով նպատակահարմար է բնակեցնել Սյունիքի մարզում: Հասկանալի է, որ ՀՀ բնակչության խիստ համակենտրոնացումը Երևանում և հարակից բնակավայրերում (ավելի քան կեսը), ազգային անվտանգության և տնտեսության ու տարաբնակեցման արդյունավետության տեսանկյունից նպատակահարմար են դարձնում արցախցիների բնակեցումը հեռավոր, համեմատաբար նոսր բնակեցված մարզերից մեկում, որը մեր կարծիքով կարող է լինել Սյունիքի մարզը: 

Որոնք են բնակեցման առումով  այլ մարզերի համեմատությամբ Սյունիքի մարզի հիմնական առավելություններն ու գերակայությունները․   

1.Աշխարհագրական մոտիկությունը, որը նշանակում է անհրաժեշտության կամ հնարավորության դեպքում ավելի հեշտ ու արագ կերպով կարելի է կազմակերպել արցախցիների վերադարձը հայրենիք: 

2. Սյունիքի ռազմավարական և աշխարհաքաղաքական կարևոր դերը, հյուսիս-հարավ և արևմուտք-արևելք տրանսպորտային ուղիների խաչմերուկում գտնվելը, որտեղ բախվում են տարբեր երկրների ռազմավարական և աշխարհաքաղաքական շահերն ու հետաքրքրությունները: Այս պայմաններում Սյունիքի բնակեցման հարցերը համազգային և ազգային անվտանգության ապահովման խնդիր է դառնում:

3. Սյունիքը ՀՀ տնտեսապես ամենազարգացած մարզն է, ատաջին տեղն է զբաղեցնում 1 շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի և արդյունաբերական արտադրանքի ցուցանիշներով, բնական ռեսուրսներով (հանքային, հողային, ջրային և այլն) ամենաապահովված մարզն է, միևնույն ժամանակ տնտեսապես ամենաքիչ յուրացված մարզը։ Այսինքն, բնակչության բնակեցման և աշխատանքով ապահովելու համար լավագույն պայմաններ կան։

4.Սյունիքը ՀՀ Վայոց Ձորի հետ մեկտեղ համարվում է ՀՀ ամենանոսր բնակեցված մարզը: Բնակչության միջին խտության ցուցանիշը շուրջ 4 անգամ ցածր է ՀՀ  բնակչության միջին խտության ցուցանիշից: Մեծ է մարզի ժողովրդագրական տարողունակությունը: Նրա տարածքային-հողային, ջրային և էներգետիկ ռեսուրսները հնարավորություն են տալիս առանց էկոլոգիական հավասարակշռությունը խախտելու, 2022թ մարդահամարի տվյալներով  106.9 հազ. բնակչության թիվը ավելացնել առնվազն 3.5-4 անգամ: 

5.Սյունիքն ու Արցախն ունեն բնա-աշխարհագրական, պատմա-մշակութային և ազգագրական բնույթի ընդհանուր գծեր և նմանություններ, որոնք նպաստավոր պայմաններ ու նախադրյալներ կստեղծեն սյունեցիների և արցախցիների համատեղ գոյակցության և ինքնությունների պահպանման համար:
Այսպիսով, Սյունիքը բնակեցնելով արցախցիներով միաժամանակ հնարավորություն ենք ունենում պահպանել արցախցիների ինքնությունը և մշակութային-ազգագրական ինքնատիպությունը, միաժամանակ զգալիորեն բարելավելու Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մարզի ժողովրդագրական իրավիճակը, որը վերջին տարիներին դարձել է ազգային անվտանգության հիմնախնդիր:

Հարկ է նշել, որ անկախության տարիներին Սյունիքի բնակչության թիվը, ինչպես և մնացած ծայրամասային սահմանամերձ և լեռնային մարզերում նվազել է առավել բարձր տեմպերով: Թեև անկախության առաջին տասնամյակում Սյունիքի բնակչության ընդհանուր թիվը, Ադրբեջանից բռնագաղթվածների հաշվին ավելացել է: Այսպես, Սյունիքի մշտական բնակչության թիվը 1990թ. եղել է 146.7 հազ., 1995թ.` 150.8 հազ., 2001թ մարդահամարի տվյալներով 152.7 հազ: Սակայն, հետագայում բնակչության թիվն արագորեն սկսել է նվազել, որը բնական ռեսուրսներով ապահովված, նոսր բնակչություն և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մարզի համար արդարացված չէ: Այսպես, մշտական բնակչության թիվը 2005թ.եղել է 149.7 հազ., 2011թ.(մարդահամար)` 141.7 հազ., 2019թ.` 138.3 հազ, 2022թ. (մարդահամար)՝ 114,5հազ. մարդ: Ինչպես ցույց են տալիս տվյալները, մշտական բնակչության թվի նվազումը (շուրջ 27,2 հազ.մարդ, կամ 1.24 անգամ) հատկապես զգալի է եղել 2011թ. և 2022թ  մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում, որը ամենաբարձր ցուցանիշն է բոլոր մարզերի մեջ, զգալիորեն գերազանցելով ՀՀ միջին ցուցանիշը (1,03 անգամ): Էլ ավելի տագնապալի են առկա բնակչության թվերը, որոնք ավելի ճշգրիտ են արտահայռում իրական ժողովրդագրական պատկերը: Բավական է նշել, որ մարզի առկա բնակչության թիվը մարդաահամարների տարիներին եղել է՝ 2001թ. 134069 մարդ, 2011թ. 119873 մարդ, 2022թ 106916 մարդ, այսինքն, 2001-2022թթ մարզի առկա բնակչության թիվը նվազել է մոտ 1,25 անգամ, որը ավելի քան երկու անգամ գերազանցում է նույն ժամանակահատվածում ՀՀ բնակչության թվի նվազման տեմպերին: 

Մարզի բնակչության թվի նվազումը զանգվածային արտագաղթի և բնակչության անընդհատ նվազող բնական վերարտադրության հետևանքով մեծ չափերի է հասել հատկապես վերջին հինգ տարիներին, այսինքն, ներկա իշխանությունների օրոք: Միայն 2019-2022թթ. մշտական  բնակչության թիվը նվազել է 23.8 հազ.-ով, որն այլ մարզերի համեմատությամբ բավականին մեծ թիվ է: Այլ կերպ ասած՝ մարզի սահմաններից դուրս է եկել յուրաքանչյուր 5-րդ բնակիչը: Հետխորհրդային տարիներին Սյունիքի մարզի բնակչության բնական աճի ցուցանիշները  դրական փոքր արժեք ունեն, և չեն լրացնում  բնակչության այն կորուստները, որն առաջանում է բնակչության միգրացիայի բացասական մնացորդի հետևանքով: Ընդ որում, ինչպես ցույց է տալիս բնակչության սեռատարիքային կառուցվածքի, և դրա տեղաշարժերի վերլուծությունը մոտակա տասնամյակում ինչպես ՀՀ սահմանամերձ և լեռնային այլ մարզերում, Սյունիքում  սպասվում է բնակչության բացասական բնական աճ:

Հետխորհրդային տարիներին նվազել է թե´ քաղաքային և թե´ գյուղական բնակչության թվաքանակը, ընդ որում, քաղաքային  բնակչության թվի նվազումը բացարձակ և հարաբերական ցուցանիշներով ավելի մեծ չափերով է եղել, որի արդյունքում մի փոքր նվազել է նաև մարզի ուրբանիզացման մակարդակը, 1990թ՝. 68.6%, 2001թ՝68.2%, իսկ 2022թ՝67,3%: Չնայած դրան, Սյունիքի մարզը շարունակում է մնալ ՀՀ ամենաքաղաքաբնակ մարզը: Այսպես․ քաղաքային բնակչության թիվը 1990թ. եղել է 100.7 հազ, 2001թ.` 104.1 հազ., 2011թ.95.2հազ, իսկ 2022թ.` 77.0 հազ.: Նույն ժամանակահատվածում գյուղական բնակչության թիվը եղել է համապատասխանաբար` 46.0 հազ., 48.6 հազ. 46.6 հազ և 37.5հազ.: 2011-2022թթ քաղաքային բնակչության թիվը նվազել է 18.2 հազ-ով կամ 23,6%-ով, իսկ գյուղական բնակչությունը՝ 9.1 հազ-ով կամ 24,3%-ով:                                                                                                                                                                                    
Մարզի բնակչության, հատկապես գյուղական բնակչության արտահոսքի աճի վերջին տարիներին նկատվող միտումները կապված են 2020 թ. պատերազմի հետևանքով տեղի ունեցած տարածքային զիջումների և սահմանային փոփոխությունների հետ և դրա հետ կապված բնակչության մոտ վախի և կյանքի անվտանգության ապահովման զգացումների հետ:  Արտագաղթի հետևանքով ուրբանիզացման բարձր մակարդակ ունեցող և նոսր բնակեցված  Սյունիքի մարզի գյուղական բնակչության բացարձակ թվի նվազումը սոցիալ-տնտեսական և ռազմաքաղաքական առումով լուրջ մարտահրավեր է ոչ միայն մարզի, այլ նաև երկրի համար:                

Ինչպես ՀՀ այլ մարզերում, Սյունիքի մարզում ևս խորհրդային տարիների համեմատությամբ  ավելի քան երկու անգամ նվազել են ծնելիության ցուցանիշները բացարձակ և հարաբերական թվերով: Հետխորհրդային տարիներին մարզի բնակչության ծնելիության և բնական աճի ցուցանիշները ցածր են եղել ՀՀ միջին ցուցանիշներից, իսկ մահացության ցուցանիշները եղել են գրեթե նույնը: Վերջին տարիներին ծնելիության գործակիցը էլ ավելի է նվազել և ունեցել է անկախության տարիներին գրանցված նվազագույն ցուցանիշը: Այսպես, վերջին հինգ տարիներին`2017-2021թթ., Սյունիքի բնակչության ծնելիության գործակցի միջին ցուցանիշը եղել է ընդամենը՝10.0‰ (ՀՀ`12.4‰), մահացությանը`10,1‰  (ՀՀ` 10.1‰), բնական աճը` -0,1‰ (ՀՀ `2,3‰):

Սյունիքի տարածքում արցախցիների բնակեցման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել նրանց նախկին բնակավայրերի բնական պայմանները, մեծությունը, գործառույթները, տարաբնակեցման բնույթը, բնակչության հոգեբանական վիճակը և այլ գործոններ: Այսպես, անհրաժեշտ է բացառել Ադրբեջանի նկատմամբ սահմանամերձ բնակավայրերում և գոտիներում արցախցիների բնակեցումը: Ստեփանակերտցիների և այլ քաղաքների բնակչությունը նպատակահարմար է բնակեցնել քաղաքային կենտրոններում, Արցախի հարթավայրային մասի գյուղերի բնակչության բնակեցումը իրականացնել Գորիսի և Սիսիանի ենթաշրջանների հարթավայրային տարածքներում, իսկ լեռնային մասի գյուղերի բնակչության բնակեցումը Կապանի և Մեղրու ենթաշրջանների լեռնային տարածքներում: 
Կարևոր է նշել, որ Սյունիքի մարզի քաղաքային կենտրոններում և գյուղական վայրերում բնակարանների և հողի գները 3-4 անգամ ցածր են Երևանի և հարակից բնակավայրերի գներից: Բնակարանների գները համեմատաբար բարձր են Կապան և Գորիս քաղաքներում (1քառ.մ՝500-600դոլ), այն համեմատաբար ցածր է Սիսիանում՝350-450 դոլար, Մեղրիում՝ 300-350 դոլար: Այլ մարզերի համեմատությամբ բնակարանների և հողի գները զգալիորեն ցածր են գյուղական վայրերում:

Քանի որ Արցախի բնակչության կեսից ավելին բնակվում էր Ստեփանակերտում, ապա իրական է թվում ստեփանակերտցիներին բնակեցնել մեկ բնակավայրում, և դրա հիման վրա ստեղծել 50- 60 հազարանոց քաղաքային կենտրոն, որը ապագայում կարող է դառնալ Սյունիքի տնտեսական և կրթամշակութային գլխավոր կենտրոնը: Մեր կարծիքով, Կապանի և Գորիսի սահմանամերձ աշխարհագրական դիրքերը և տարածքային սուղ հնարավորությունները խիստ սահմանափակում են նշված քաղաքների հետագա զարգացումը: Մինչդեռ, Սիսիանի բարենպաստ աշխարհագրական դիրքը, տարածքային և ջրային ռեսուրսներով ապահովվածությունն ու հնարավորությունները նախադրյալներ են ստեղծում ներկայիս 14 հազ․ բնակչությամբ քաղաքը մի քանի անգամ մեծացնել:

Սիսիանի հարևանությամբ ստեփանակերտցիների և այլ քաղաքաբնակ արցախցիների բնակեցմամբ 45-50 հազ. բնակչությամբ քաղաքային նոր խոշոր կենտրոնի ստեղծումը, մուլտիպլիկատորի դեր կխաղա Սյունիքի բնակեցման և սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Այն կունենա նաև ինքնուրույն համայնքի կարգավիճակ: Քաղաքի տնտեսական բազան  ու քաղաքաստեղծ հիմքը կարող են լինել նորագույն տեխնոլոգիաների, գիտատար և աշխատատար արտադրությունների ստեղծումը, ինչպես նաև մարզի բնական ռեսուրսների և գյուղատնտեսական հումքի վերամշակման վրա հիմնված ճյուղերը: Նոր քաղաքում կվերագործարկվեն Արցախի պետական համալսարանը, Ստեփանակերտի մնացած գիտական, մշակութային, կրթական և  առողջապահական հիմնարկները, կստեղծվեն մարզային նշանակության այլ  հիմնարկներ և կազմակերպություններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ:

Նշված քաղաքի բնակարանային շինարարությունը (մոտ 10 հազ ընտանիքների համար) և անհրաժեշտ քաղաքային ենթակառուցվածքների ստեղծումը պահանջում է 1մլրդ դոլարից ավելի ներդրում: Բացի այդ, 400-500 քաղաքաբնակ արցախյան ընտանիքներ կարելի է բնակեցնել Կապան, Գորիս և Մեղրի քաղաքներում՝ օգտագործելով նաև առկա բնակելի ֆոնդը: Գյուղաբնակ արցախցիների բնակեցման համար գյուղական վայրերում բնակարանաշինության իրականացման համար պահանջվում է ևս մի քանի հարյուր մլն դոլար ներդրում: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել «Արցախ» հիմնադրամ, որտեղ կհավաքվեն ՀՀ պետական և մասնավոր, սփյուռքի, միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների պետական և մասնավոր կազմակերպություններից ստացած գումարները: 

Գյուղաբնակ արցախցիների (22-25 հազ) բնակեցման համար առանձնացրել ենք մի քանի գյուղական շրջաններ, դրանք հիմնականում լքված կամ մասնակիորեն բնակեցված գյուղերն են և գյուղական բնակավայրերի խմբերը, որոնք բնական և տնտեսական պայմաններով մոտ են Արցախի լեռնային տարածքի պայմաններին: Դրանցից են Կապան և Քաջարան քաղաքների միջև գտնվող բնակավայրերը ու դրանց խմբերը, որոնք գտնվում են Ողջիի վտակ Գեղի գետահովտի լանջերին և դրանց հարակից վայրերում: Դրանց մեծ մասը նախկինում մտնում էին Գեղի համայնքի, իսկ ներկայումս Քաջարան համայնքի մեջ: Գեղիի հովտի 11 գյուղական բնակավայրերի, ինչպես նաև դրանց հարակից՝ Ձագիկավան, Վերին Գիրաթաղ և Ներքին Գիրաթաղ գյուղերի ավելի քան 300 քառ.կմ տարածքում 2022թ. բնակվում էր ընդամենը 362 մարդ, ընդ որում, բնակավայրերից 7-ը անմարդաբնակ են։ Հարկ է նշել, որ խորհրդային տարիներին հիմնականում ադրբեջանաբնակ նշված գյուղերի բնակչության թիվը հասել է մինչև 3,0-3.5 հազարի: Ջրային և անտառային ռեսուրսներով ու ընդարձակ արոտավայրերով ապահովված նշված տարածքում կարելի է բնակեցնել 9-10 հազ արցախցի: Այդ նպատակով անհրաժեշտ է մոտ 2 հազ. ընտանիքներին ապահովել բնակարանային ֆոնդով: Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն նշված գյուղերում կառուցել նոր  թաղամասեր, այլև բարեկարգել գյուղերում առկա բնակելի ֆոնդի մի մասը, ինչպես նաև բարեկարգել առկա ճանապարհները և կառուցել բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ օբյեկտներ: Բնակչության զբաղվածության հիմնական ուղղությունները կարող են լինել խոշոր և մանր եղջերավոր անասնապահությունը, մեղվաբուծությունը, հացահատիկյի մշակությունը, պտղաբուծությունը, բանջարաբուծությունը,  ջերմոցային տնտեսությունը, Կապան և Քաջարան քաղաքների բնակչության կարճատև հանգստի կազմակերպումը: Նշված տարածքի բոլոր բնակավայրերը անհրաժեշտ է միավորել մեկ առանձին համայնքի մեջ՝ Գեղի կենտրոնով:

Չոր մերձարևադարձային գոտու գյուղական բնակավայրերից բռնագաղթած արցախցիներին ցանկալի է բնակեցնել Մեղրու ենթաշրջանի երկու գյուղական տարածքներում: Առաջինը ընդգրկում է ներկայիս Վարդանիձորի, Լեհվազի, Թղկուտի և Այգեձորի գյուղական բնակավարերի խումբը՝ 130 քառ.կմ տարածքով և 732 բնակչով: Հարկ է նշել, որ խորհրդային տարիներին նշված տարածքում ապրում էր 2,5-3 անգամ ավելի բնակիչ: Երկրորդ գյուղական տարածքը ընդգրկում է Նռնաձոր, Շվանիձոր և Ալվանք գյուղական բնակավայրերի խումբը՝ 255 քառ.կմ տարածքով և 597 բնակչով: Մինչդեռ 1970-ական թվականներին, նշված գյուղական բնակավայրերում ապրում էր ավելի քան 3 հազար մարդ: Երկու գյուղական տարածքներում անհրաժեշտ է ստեղծել երկու նոր համայնք Վարդանիձոր և Շվանիձոր կենտրոններով:

Մեղրու ենթաշրջանի երկու խիստ նոսր բնակեցված, սակայն տարածքային, հողային և ջրային ռեսուրսներով ապահովված գյուղական տարածքների բնակեցումը ՀՀ-ի համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ առաջինը տեղադրված է Իրան-Հայաստան ավտոմայրուղու երկայնքով, իսկ երկրորդը՝ Արաքս գետի երկայքով, Իրանի հետ անմիջապես սահմանամերձ գոտում: Առաջինում կարելի է բնակեցնել մոտ 280-300 գյուղաբնակ արցախյան ընտանիք (մոտ 1200-1500բն), իսկ երկրորդում՝ մոտ 380-400 ընտանիք (1800-2000բն): Բնակեցման համար անհրաժեշտ է ոչ միայն կառուցել բնակելի նոր տներ, այլև բարեկարգել առկա բնակելի ֆոնդն ու սոցիալական և արտադրական ենթակառուցվածքները: Եթե առաջինում գյուղատնտեսության հիմնական ուղղությունները կլինեն խոշոր և մանր եղջերավոր անասնապահությունը, մեղվաբուծությունը, բանջարաբուծությունը, այգեգործությունը և հացահատիկի մշակությունը, ապա երկրորդի համար կարևոր նշանակություն ունի մերձարևադարձային պտղաբուծությունը (նուռ, թուզ, սերկևիլ և այլն), ինչպես նաև խաղողագործությունը և բանջարաբուծությունը: Երկու գյուղական տարածքներում զարգացման մեծ հեռանկար կարող է ունենալ նաև ջերմոցային տնտեսությունը և պահածոների արտադրությունը: Նշված և գյուղաբնակ արցախցիներով բնակեցված այլ տարածքներում  անհրաժեշտ է կառավարության կողմից իրականացնել գյուղատնտեսության զարգացման տարբեր ծրագրեր, արտոնյալ պայմաններով ընդգրկելով արցախցիներին: 

Արցախի բարձրադիր գոտիների գյուղերից բռնագաղթվածներին ցանկալի է բնակեցնել, Սիսիանի 1800-2000մ բարձրության գոտիներում գտնվող Դաստակերտ, Նժդեհ, Ցղունի և Տորունիք բնակավայրերի խմբում: Նշված բնակավայրերը կարելի է միավորել մեկ համայնքի մեջ Դաստակերտ կենտրոնով: Միմյանց մոտ գտնվող նշված բնակավայրերը կարելի է միավորել մեկ համայնքում՝ մոտ 120-130 քառ կմ տարածքով, որտեղ ներկայումս բնակվում են՝ 381 մարդ, մինչդեռ խորհրդային տարբեր ժամանակահատվածներում նշված բնակավայրերի խմբում ապրում էր 3 հազ-ից ավելի բնակչություն: Նշված բնակավայրերում կարելի է բնակեցնել մոտ 400 արցախցի ընտանիք (շուրջ 1800-2000բն), որոնց  գործունեության հիմնական ուղղությունները կլինեն խոշոր և մանր եղջերավոր անասնապահությունը, հացահատիկային տնտեսությունը: Դաստակերտում կարելի է ստեղծել անասնապահական մթերքների՝ միս, կաթ, բուրդ, վերամշակման արտադրություններ: Բնակեցման համար անհրաժեշտ է բարեկարգել և օգտագործել առկա բնակելի ֆոնդը, ինչպես նաև կառուցել նոր բնակելի տներ ու անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Անհրաժեշտ է նշել, որ տարածքը ապահովված է հողային և ջրային ռեսուրսներով: Հեռանկարում Հյուսիս-Հարավ մայրուղու գործարկմամբ նշված համայնքի բնակավայրերը էապես կմոտենան Գեղու հովտի՝ արցախցիներով բնակեցված բնակավյայրերի խմբին:

Ավելին՝ այստեղ

Հաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանՏնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցՍա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասինՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանՀայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել ԿարապետյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը «Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան ԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՏիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց «Սլովանին»Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինԱզատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարԼՀԿ թիմը Գյումրիում էՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԱֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԼենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ Զելենսկի