Արտակարգ դեպք Երևանում. 23-ամյա վարորդը Lexus-ով կոտրել է ճանապարհի ցուցանակը, ծառեր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Էդգար Մխիթարյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Բաբայան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակը, հայտնվել կանաչ գոտում, արմատախիլ արել 2 ծառ և հայտնվել շինության պարսպի մոտ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Պարեկային ծառայությունն ունի տեղեկություններ, որ վթարի պատճառը եղել է վարորդի կողմից «դրիֆտ» անելը, ինչի հետևանքով չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել վթարը: