Էրդողանը կոչ է արել Իսրայելին դադարեցնել «իր ցեղասպան գործողությունները»
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Մերձավոր Արևելքի հակամարտությունն անվանել է խելագարություն, որը խրախուսվում է արևմտյան երկրների կողմից։
Թուրք առաջնորդի խոսքով, Իսրայելի վարչակազմը իր սխալներն ուղղելու և պետական իմաստությամբ գործելու փոխարեն սադրում է արտատարածաշրջանային խաղացողներին։
«Մեր տարածաշրջանը պետք է փրկվի արևմտյան երկրների կողմից խրախուսված և արևմտյան լրատվամիջոցների կողմից օրինականացված այս խելագարությունից»,- գրել է Էրդողանը։
Նա նաև կոչ է արել բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին աջակցել Գազայում կրակի դադարեցման նախաձեռնություններին։
Էրդողանը կոչ է արել Իսրայելի կառավարությանը «չընդլայնել խաղաղ բնակչության վրա իր հարձակումների շրջանակը և անհապաղ դադարեցնել իր ցեղասպան գործողությունները»։