ԵՄ-ն կարող է ընդլայնել առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից սպառնալիքի
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիությունը կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սպառնալիքների։ Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Մենք հստակ ասել ենք նախագահ [Ադրբեջանի Իլհամ] Ալիևին, որ անհանգստացած ենք Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտման ցանկացած փորձով: Սա (հարձակումը Հայաստանի վրա - խմբ․) շատ լուրջ էր: Մեր առաքելությունը կամրապնդվի: Ահա թե ինչ ենք ասում Բաքվին»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ԵՄ-ն մտավախություն ունի, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններին թույլ արձագանքելու պատճառով Բաքուն շուտով կարող է հարձակվել Հայաստանի տարածքի վրա։
Դիվանագետի խոսքով, ԵՄ-ն քննարկում է, թե ինչպես աջակցել Հայաստանին իր կայունության ամրապնդման հարցում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։ «Մենք քննարկում ենք Հայաստանի կայունությանն աջակցելու տարբեր տարբերակներ՝ ֆինանսական, անվտանգության ոլորտում, ժողովրդավարություն»,- հավելել է նա։