Արցախի ներկայացուցչության բակում ակցիայի դեպքով քրեական վարույթ են նախաձեռնել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քննչական կոմիտեն հաղորդում է ստացել Երևանում Արցախի ներկայացուցչության բակում հավաքված անձանց մասնակցությամբ քաշքշոցի, մեկ անձի հարվածներ հասցնելու, մոտակայքում գտնվող Toyota մակնիշի ավտոմեքենան վնասելու, ավտոմեքենայի սրահի պահոցից խոշոր գումարի անհետացման, բջջային հեռախոս և պետհամարանիշ վերցնելու վերաբերյալ, գրում է «Լուրեր»-ը:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ֆիզիկական ներգործության, մի խումբ անձանց կողմից խուլիգանության, գողության, փաստաթղթեր կամ տրանսպորտային միջոցի պետհամարանիշներ հափշտակելու, վնասելու կամ թաքցնելու հոդվածներով: