Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. կա վիրավոր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 3 հասցեում գործող հեղուկ գազի լցակայանի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Դավիթ Երիցյանի վարած BMW մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 24-ամյա Ալբերտ Ղազարյանի «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 25-ամյա Վահագն Բազիկյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:Վերջիններս, այնուհետև, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել BMW-ի գազաբալոնի փականը, վերջում իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, դասակի հրամանատար՝ Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ:
Ավելին՝ այստեղ