Լրահոս
Կարևոր


Պարզ է դարձել Վրաց-հայկական սահմանի արգելքի ժամկետը․ մանրամասներ

Հասարակություն

Առավել մանրամասն՝Այստեղ

Պարզ է դարձել Վրաց-հայկական սահմանի արգելքի ժամկետը․ մանրամասներ

Վրաստանը մինչև երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացումը չի վերականգնի Հայաստանի հետ ազատ տեղաշարժը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նման կարծիք են հայտնել վրացի փորձագետները՝ նշելով, որ սահմանային նույն սահմանափակումները կպահպանվեն նաև հարևան մյուս երկրների դեպքում ևս։

Մարտի կեսերից, կորոնավիրուսի համավարակի պատճառով իր սահմանները սկսեց փակել նաև Վրաստանը։

Մոտ կես տարի քաղաքացիների ազատ տեղաշարժի համար փակ վրաց-հայկական սահմանը չի բացվի առնվազն մինչև հոկտեմբերին սպասվող ընտրություններ։

«Կարծում եմ՝ մինչև ընտրություններ, հաստատ չի բացվի, իսկ ընտրություններից հետո Վրաստանում սպասվում է վիրուսի երկրորդ ալիքը, քանի որ մարդկանց շփումն ավելի է մեծանալու։ Հավանաբար, չեմ սխալվի, եթե ասեմ, որ չի բացվի մինչև տարեվերջ»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը։

Նրա կանխատեսմամբ ընտրություններից հետո Վրաստանում հնարավոր են կրկին կարանտինային գոտիներ սահմանվեն, փակվեն քաղաքներ ու համայնքներ։ Իսկ խորհրդարանական ընտրությունները Վրաստանը պատրաստվում է անցկացնել հոկտեմբերի 31-ին։

«Եթե նույնիսկ Հայաստանում օրական կտրվածքով հաստատվող դեպքերի թիվը նկատելիորեն կրճատվի, դա չի նշանակում թե հաջորդը օրը սահմանային ազատ տեղաշարժը կվերականգնվի։ Վրաստանում նոյեմբեր-դեկտեմբերին հնարավոր է կարանտինային խիստ դրություն, խիստ վերահսկողություն», -ասում է Ստեփանյանը՝ հավելելով, որ Վրաստանի հարևանների թվում Հայաստանը, իհարկե, բացառություն չէ։ Կորոնավիրուսային վատ իրավիճակ է նաև Ռուսաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում։ Այս երկրների հետ ևս սահմանները «փակ» են՝ նույն կերպ։

Այսինքն՝ սահմանային արգելքի որոշումը կիրառվում է Վրաստանի բոլոր չորս հարևանների հետ, չի տարածվում բեռնափոխադրումների վրա։

 

Որոշ բացառություններ արդեն կան։ Վրաստանի քաղաքացի ուսանողները կարող են գնալ Հայաստան սովորելու և հակառակը։ Իսկ հայաստանցի գործարարները, ովքեր բիզնես ունեն այստեղ, կարող են մուտք գործել երկիր։

Քաղաքական հարցերով վրացի փորձագետ Գելա Վասաձեն ևս թերահավատորեն է նայում մինչև տարեվերջ սահմանային ազատ տեղաշարժի վերականգնմանը։

Վերջին օրերին Վրաստանում կորոնավիրուսի հաստատվող դեպքերը ռեկորդային են Վրաստանի համար։ Բայց, ըստ նրա կա նաև քաղաքական պատճառը․

«Մինչև ընտրություններ դա հաստատ տեղի չունենա, իսկ դրանից հետո երկիրը գտնվելու է ցնցումային իրավիճակում, երբ սահմանների բացման հարցը դժվար թե օրակարգում հայտնվի․․․»։

Վրաստանն այսօր Եվրամիության մոտ 15 անվտանգ երկրների ցանկում է, որոնց քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել շենգենյան տարածք:

Իսկ Վրաստան առանց սահմանափակումների (առանց պարտադիր մեկուսացման) մուտք կարող են գործել Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի քաղաքացիները։

Այս որոշումն ըստփորձագետների հնարավոր է ամեն պահի փոխվի՝ կապված կորոնավիրուսի տարածման տեմպերից։

Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ը