Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի հաղորդագրության մեջ, փոխանցում է Anadolu-ն։
Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմը, Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը։
«Էրդողանը նշել է, որ տարածաշրջանում հակամարտությունների և հիմնականում իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը հնարավոր է խաղաղ ճանապարհով։ Թուրքիան կշարունակի գործադրել բոլոր ջանքերն այս նպատակին հասնելու համար, ասել է Թուրքիայի նախագահը»,- գրում են թուրքական լրատվամիջոցները։