Մահացել է «Ոսկե գնդակի» դափնեկիր Բոբի Չարլթոնը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 21-ին 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» դափնեկիր, «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի լեգենդ Բոբի Չարլթոնը։ Այս մասին հայտնում է անգլիական թիմի պաշտոնական կայքը։
««Մանչեսթեր Յունայթեդը» սգում է սըր Բոբի Չարլթոնի՝ մեր ակումբի պատմության մեծագույն և ամենասիրված խաղացողներից մեկի մահը։ Սըր Բոբին հավերժ կմնա որպես խաղի հսկա: Ակումբն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում սըր Բոբիի կնոջը՝ Լեդի Նորմային, նրա դուստրերին ու թոռներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Չարլթոնն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում» (606 հանդիպում): Ակումբի կազմում նա երեք անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը, մեկ անգամ՝ երկրի գավաթը և Եվրոպայի չեմպիոնների գավաթը (Չեմպիոնների լիգա)։
1966 թվականի աշխարհի գավաթի ժամանակ Չարլթոնը դարձավ գավաթակիր Անգլիայի հավաքականի կազմում։ Եզրափակչում նրա թիմը 4։2 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին։