Մենք աշխատում ենք ամեն ինչ անել նոր ռազմական բախում թույլ չտալու համար. Ռոթ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ես հանդիպել եմ հայերի, որոնք ցանկանում են ապրել ազատության, արժանապատվության, ժողովրդավարության և բարեկեցության մեջ, ինչպես ապրում են Եվրոպայում: Այդ պատճառով ես գովազդում եմ և աշխատում եմ հանուն այն զարգացման, որ ԵՄ-ն ձեռք պարզի Հայաստանին և աջակցի նրան ԵՄ-ին մերձենալու իր բոլոր փորձերում՝ գիտակցելով, որ սա երկար, դժվարին ճանապարհ է, բայց արժի անցնել այդ ճանապարհը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:
«ԵՄ-ի հանձնառությունն է մեծագույն խաղաղություն և անվտանգություն ապահովել եվրոպացիների համար համաեվրոպական տարածքում, և ես կարող եմ այս առումով առանձնացնել երեք կոնկրետ կետեր, որոնցից են Արևելյան Եվրոպան, որը ներառում է Ուկրաինան և Մոլդովան, Արևմտյան Բալկանները և Հարավկովկասյան տարածաշրջանը՝ Հայաստանի նշանակալի ներկայությամբ»,- ասաց նա:
Միխայել Ռոթը նշեց, որ ոչ մի երկիր պարտադրված չէ անցնելու եվրոպական ճանապարհ: «Մենք այստեղ ենք խոսելու և հասկանալու հայկական կողմի ցանկություններն ու պատկերացումները, հասկանալու՝ ի՛նչ են ցանկանում նրանք, և ինչպե՛ս կարող ենք աջակցել»,- ասաց Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
Անդրադառնալով ռազմական ոլորտում համագործակցությանը՝ նա նշեց՝ անհրաժեշտ է, որ թերընկալում չլինի այս հարցում: «ԵՄ-ը ռազմական դաշինք չէ, և մեր աջակցությունը Հայաստանին իրականացվում է թե՛ մարդասիրական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական ուղղություններով, բայց նաև, հնարավոր է, ռազմական աջակցության միջոցով: Բայց այս գործընթացը չպետք է դիտարկել որպես ավտոմատիզմ, և մենք, բնականաբար, աշխատում ենք ամեն ինչ անել նոր ռազմական բախում թույլ չտալու համար, և աջակցում ենք Հայաստանին իր զարգացման մեջ»,- ասաց Միխայել Ռոթը: