Էրդողանը Գազայում խաղաղ բնակչության զանգվածային մահերը համեմատել է ցեղասպանության հետ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Գազայի հատվածում խաղաղ բնակչության կոտորածը հասել է ցեղասպանության մակարդակի, սակայն միջազգային հանրությունը չի կարողանում հետ մղել Իսրայելի «ապօրինի հարձակումները»։ Այս մասին նա գրել է ՄԱԿ-ի հիմնադրման 78-րդ տարեդարձի կապակցությամբ իր գրասենյակի տարածած նամակում։
«Մենք՝ մարդկությունը, բախվում ենք շատ լուրջ խնդիրների՝ զինված հակամարտություններից մինչև կլիմայի փոփոխություն, սովից և աղքատությունից մինչև իսլամաֆոբիա, հատկապես Պաղեստինում և Ուկրաինայում: Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում տեղի են ունենում ցեղասպանության մակարդակի հասնող՝ բնակելի տների, աղոթատեղիների, հիվանդանոցների, դպրոցների զանգվածային ավերածություններ։ Ցավոք սրտի, միջազգային հանրությունը չի կարողանում դիմակայել Իսրայելի վարչակազմի անօրինական ու անզուսպ հարձակումներին խաղաղ բնակչության վրա»»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Էրդողանի խոսքով՝ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները հիշեցրել են համաշխարհային կազմակերպության բարեփոխման անհրաժեշտության մասին։ «Միջազգային հանրության ընդհանուր և ողջամիտ ակնկալիքն այն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ազատվի սահմանափակ թվով երկրների գերիշխանությունից և դառնա ավելի ներկայացուցչական, ժողովրդավարական և արդյունավետ»,- ասված է նամակում։