ՌԴ դեսպան Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հղվել
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023թ. հոկտեմբերի 23-ին «Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: