Բայդենը խոսել է Գազա մարդասիրական օգնության տեղափոխման մասին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը բավականաչափ արագ չի հասնում Գազա։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Բավականաչափ արագ չէ», - ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողների հարցին:
ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը հայտարարել է, որ Իսրայելի կառավարությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր նախազգուշական միջոցները՝ ապահովելու պաղեստինցի խաղաղ բնակիչների անվտանգությունը։ Ինչպես ասել է Վաշինգտոնի ներկայացուցիչը, խոսքն առաջին հերթին Գազայի հատված ջրի ու սննդի մատակարարումը վերականգնելու մասին է։ Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, պաղեստինյան անկլավի բնակիչները դեղորայքի և այլ մարդասիրական օգնության կարիք ունեն։