Պեսկովի նոր հայտարարությունը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի եւ Երեւանի հետ, որպեսզի օգնի նրանց հակամարտության կարգավորման հարցում, բայց որեւէ էական տեղաշարժ առայժմ չկա, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Առայժմ չկա։ Հստակ ըմբռնում չկա։ Մենք շարունակում ենք մեր շփումները»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք տեղաշարժ Մոսկվան որպես խաղաղության պլանի գործադրման հարթակ ռուսական առաջարկի հարցում։