Լրահոս
Կարևոր


«Մա՛մ ջան, տուն եմ գալու, ուղղակի չգիտեմ, թե քանի օր կտևի». ավագ սերժանտ Արկադի Մելիքբեկյանն անմահացել է Մարտունիում, մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին

Հասարակություն

Արկադին ծնունդով Տավուշի մարզի Աչաջուր գյուղից է: Մինչև 3-րդ դասարանը սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Հետո նրա ընտանիքը տուն է գնել և տեղափոխվել հարևան Ազատամուտ գյուղ, որտեղ էլ Արկադին սկսել է դպրոց հաճախել: «Մինչև բանակ գնալն Արկադին սեփական ձեռքերով ինչ-որ չափով նորոգեց այդ տունը, պետք է բանակից վերադառնար ու շարունակեր, հիմա այն կիսաշեն է, սպասում ենք իրեն»,- ասում է տիկին Գայանեն՝ Արկադիի մայրիկը:

Վերհիշում է որդու մանկությունը. «Ինձանից գաղտնի աշխատում էր, 1000 դրամներով հավաքում, գումարը մեծացնում: Բանկում ավանդ է դրել, կտրոնները մինչև հիմա ինձ մոտ են, գումարը բանկում է, որ Արկադին վերադառնա և շարունակի տան նորոգումը: Այդքան երիտասարդ տարիքում, բայց հասցրել է երկու անգամ մեքենա գնել: Առաջինը վաճառեց, երկրորդը գնեց: Այն հիմա մեր բակում է, փչանում է, բայց չեմ թողնում, որ որևէ մեկը կպնի այդ մեքենային»,-նշում է զրուցակիցս:

Մայրիկի խոսքով, որդին չափից դուրս աշխույժ էր իր տեսակով, աշխատասեր, ազնիվ: «Իր հասակակիցների և իրենից փոքրերի հետ չէր շփվում, սիրում էր ավելի մեծերի հետ ընկերություն անել, նրանց հետ աշխատում էր, նրանցից ամեն ինչ սովորում: Իր ընկերները միշտ իրեն հետևյալ խոսքով են հիշում. բոլորին ասում էր՝ ե՞րբ պետք է մեծանաք, շուտ մեծացեք: Իրեն դպրոց էի ուղարկում, պայուսակը պահում էր, գնում անտառում աշխատելու: Աշխատանքից կեսօրին վերադառնում էր դպրոց, հագուստը փոխում, պայուսակը վերցնում ու գալիս տուն: Իր ընկերները հիմա են պատմում, որ նման բան է արել: Սովորելու հետ սեր չուներ, իրեն միայն ռազմագիտությունն էր հետաքրքրում: Սովորել չէր սիրում, բայց ուսուցիչներն ու ընկերներն իրեն գնահատում էին իր աշխատասիրության համար, անգամ, երբ զանգահարում էի դպրոց, հարց ու փորձ անում, ասում էին՝ մի անհանգստացիր, իրեն գնահատում ենք իր կատարած աշխատանքի համար: Չնայած իր փոքր տարիքին, վայելում էր բոլորի սերն ու հարգանքը»:

Արկադին հաճախել է բռնցքամարտի, կարատեի, մասնակցել մրցաշարերի: Աշխատանքային հետաքրքրությունների շրջանակում էին մեքենաների նորոգումը, շինարարությունը, տարբեր շինհրապարակներում աշխատել է: Տիկին Գայանեի խոսքով, միշտ պատրաստ էր աշխատել, իր ուժով ու խելքով արդյունքի հասնել: «Իրեն հաճախ էի ասում, որ սահմանամերձ գյուղ է, արի տունը չնորոգենք, տեղափոխվենք Երևան, կաշխատենք, քո ապագան այնտեղ կդասավորես: Ուղղորդում էի իրեն, որ դպրոցից դուրս գա, ուսումը քոլեջում շարունակի, ինչ-որ մասնագիտության տիրապետի: Ասում էր՝ չեմ սովորելու, ինձ պետք է աշխատել, շատ փող չեմ ուզում, արդար քրտինքով իմ գումարը կաշխատեմ: Հակադարձում էի՝ աշխատանքդ ներդնում ես, որ քույրիկներդ համալսարանում սովորեն, բայց դու մնա՞ս բանվոր տղա: Միշտ վիճում էինք այս հարցի շուրջ, մինչև վերջ էլ չկարողացա իրեն մտափոխել: Ասում էր՝ գյուղում եմ ապրելու, իմ կյանքը գյուղում եմ շարունակելու»:

2019 թ. հուլիսի 19-ին Արկադին զորակոչվում է պարտադիր ծառայության Արցախի Հանրապետություն՝ Հադրութ։ Վեց ամիս ծառայելուց հետո իր առաջադիմության շնորհիվ նրան ընտրում և ուղարկում են Հայաստան՝ սերժանտական դասընթացների: Իր աշխատասիրության և որպես զինծառայող բարձր որակների շնորհիվ Արկադին ծառայության ընթացքում դառնում է ավագ սերժանտ և ջոկի հրամանատար: «Ծառայության ժամանակ զանգահարեց՝ մա՛մ, շնորհավորի, տղեդ կոչում է ստացել: Շնորհավորեցի, ասացի, որ այստեղ կնշենք, մինչև դու գաս: Պատերազմի ժամանակ, երբ զրուցում էինք, ասաց՝ մա՛մ, ամեն ինչ կորցրել եմ, ընկերներիս եմ կորցրել, իմ ունեցածն եմ կորցրել, ամեն ինչ մնաց Հադրութի զորամասում: Իր զոհվելուց հետո, երբ դիմում եմ այս կամ այն գերատեսչությանը, ասում են՝ չունի կոչումներ ու մեդալներ, հետո վերագրում են պատերազմին, որ խառը շրջան է եղել, չեն գրանցել նման բաները, բայց ասում եմ՝ չէ՞ որ խաղաղ ժամանակ է իմ տղան ասել, որ մեդալ ու կոչում է ստացել: Ամեն դեպքում մեզ ոչինչ չհասավ»:

Պատերազմի ժամանակ Արկադին եղել է Հադրութում: «Մինչև հոկտեմբերի 28-ը Հադրութից ինձ հետ խոսել է: Ասում էր՝ մա՛մ, անկախ ամեն ինչից, իմ թիկունքում շատ երեխեք կան, իրենց պահում եմ: Հոկտեմբերի 28-ին զանգեց՝ մա՛մ, գալիս եմ արձակուրդ: Չգիտեմ, թե ինչու նման բան ասաց, իրեն էին խաբել, թե ինքն ինձ հուսադրեց: Չհավատացի, բայց համոզեց, որ երկու օրով տուն են ուղարկում: Հաջորդ օրը զանգեց՝ մա՛մ, էլ քեզ չեմ զանգելու, կապ չի լինելու, իմ տեղը չգիտեմ, Հադրութից քայլելով դուրս ենք եկել: Հոկտեմբերի 30-ին կապ հաստատեց, ասաց, որ Մարտունիում է՝ Ճարտարի կողմերը: Հոկտեմբերի 31-ի գիշերն ամենավերջին զանգն էր. «Մա՛մ ջան, տղեդ, որ չզանգի, չանհանգստանաս, ասել եմ, որ տուն եմ գալու, ուրեմն տուն եմ գալու, ուղղակի չգիտեմ, թե քանի օր կտևի, ոտքով գալիս ենք: Մա՛մ ջան, հանգիստ քնի, եթե կապ եղավ, առավոտ շուտ քեզ կզանգեմ»:

Ծառայության ողջ ընթացքում ո՛չ շատ ուշ գիշերով էր ինձ զանգել, ո՛չ էլ առավոտ շուտ: Մինչև հիմա սպասում եմ, որ առավոտ շուտ ինձ պետք է զանգի»: Արկադին տուն չէր զանգում, ընտանիքն անհանգիստ էր, նրան էին փնտրում: «Բոլորին ասում էի՝ չհամարձակվեք վատ բան ասեք կամ մտածեք, իմ երեխեն ասել է, որ գալու է, ուրեմն կգա: Նոյեմբերի կեսին լուր եկավ, որ անօդաչուն իրենց հարվածել է հենց Մարտունի 2-ում՝ սարի վրա: Այդ տարածք տղաները խմբերով մտել են ու դուրս չեն եկել, իրար հետևից այդպես շարունակ, վերջում Հադրութից եկած Արկադիենց խումբն է մտնում, անօդաչուն հարվածում է: Կարծես ֆիլմ լինի, հավատդ չի գալիս, ինչո՞ւ են երեխեքին ուղարկել այդտեղ, երևի իրենց ասած մսաղացն էր դա: Հետո ողջ մնացածներից ամեն մեկը մի պատմություն էր պատմում, պատմություններն իրար չեն համապատասխանում: Տարբեր մարդկանց հետ զրուցելով, պատմություններ լսելով՝ երեխուս փնտրեցինք մինչև հունվարի 31-ը: Մինչ դա ԴՆԹ անալիզ էինք հանձնել:

Հունվարի կեսերին մեզ կանչեցին Հերացի, սակայն պատասխան չկար, բայց երկրորդ անգամ անալիզ վերցրեցին: Ինձ համար դա զարմանալի էր, մի անգամ վերցրել էին անալիզը, ո՞ւր էին մեր պատասխանները: Մինչ օրս ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ անալիզների պատասխանները չունեմ, մի փաստաթուղթ չունեմ իմ ձեռքին: Հունվարի 31-ին կանչել են, փակ տեսքով մեր երեխուն մեզ տվել ու ասել՝ տարեք: Նման բա՞ն են անում: Առ այսօր գերեզման չեմ գնում, ոչ մի փաստ չունեմ, որ այնտեղ իմ Արկադին է: Շարունակում եմ իրեն փնտրել, անգամ ադրբեջանական կայքերն եմ նայում ամեն անգամ, որ գուցե ինչ-որ մի բան գտնեմ, մի տեսանյութ կամ նկար, ինչոր ինֆորմացիա:

Ամեն գիշեր խնդրում եմ Աստծուն՝ կա՛մ իմ հոգին առ, գնամ, տեսնեմ, որ որդիս հոգի է դարձել, կա՛մ իրեն բեր, որ իմ աչքով տեսնեմ՝ ճիշտ էի, որ չէի հավատում իր զոհվելուն: Միայն ասում են հավատա, բայց ո՞ւմ հավատամ, իմ երեխուն այս պետությանն էի վստահել, հիմա ումի՞ց պահանջեմ»: Ըստ պաշտոնական տվյալների և ընտանիքին տրված մահվան վկայականի, Արկադին զոհվել է նոյեմբերի 2-ին: Մայրիկն ասում է՝ անգամ խաղաղ պայմաններում օրերն ու ժամերն իրենց տարիներ էին թվում, հաշվում ու անհամբեր սպասում էին, թե Արկադին երբ է վերադառնալու: «Ոչինչ ուժ չի տալիս, ոչինչ չի սփոփում: Միայն այն, որ նա կարող է ողջ լինել, ինձ ուժ է տալիս, որ ապրեմ: Աղջիկներ ու թոռնիկներ ունեմ, բայց ոչ մեկ չի լրացնում այս դատարկությունը»:

Հ. Գ. - Ավագ սերժանտ Արկադի Մելիքբեկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Աչաջուրի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանՏնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցՍա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասինՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանՀայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել ԿարապետյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը «Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան ԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՏիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց «Սլովանին»Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինԱզատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարԼՀԿ թիմը Գյումրիում էՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԱֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԼենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ