Հոկտեմբերի 27-ի բաց թողնված փամփnւշտը սլանում է Սյունիքի ուղղությամբ․ Արամ Սարգսյան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 27-ի բացահայտման խնդիրն ԱԱԾ դաշտում է, այդ մարմին է, որ կարող է արտաքին քաղաքական հետքի մասով տեղեկություն տալ՝ հաստատել կամ հերքել։
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Քանի այդ վարկածը ո՛չ հաստատված է, ո՛չ հերքված, դա մնում է օդի մեջ, և հոկտեմբերի 27-ը մնում է չբացահայտված։ Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ իր ներսում բացահայտել է հոկտեմբերի 27-ը և ունի իր սեփական մոտեցումները»,- նշեց նա։
Արամ Սարգսյանը հույս ունի, որ կարող ենք այնպիսի պետություն դառնալ, որի արդարադատությունը կարող է նման դժվար գործը բացահայտի։
Նրա կարծիքով՝ հոկտեմբերի 27-ն արտաքին քաղաքական հետք ունի, որի բաց թողած փամփուշտն առ այսօր սլանում է Սյունիքի ուղղությամբ։
«Վարչապետի պաշտոնը զբաղեցրել եմ, որ հոկտեմբերի 27-ը բացահայտվի»,- հավելեց Սարգսյանը։