Ռուսաստանում կսկսեն գործել «առանց վարորդի» ավտոբուսներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մինչև 2033 թվականը Ռուսաստանում տրանսպորտի 30%-ը, այդ թվում՝ ավտոբուսները, կանցնեն առանց վարորդի ռեժիմի։ Դա կօգնի նվազեցնել հասարակական տրանսպորտի վարորդների պակասի խնդիրը, ասել է Ազգային ավտոմոբիլային միության փոխնախագահ Յան Հայցերը, գրում է Gazeta-ն։
«Ես ապագայի մասին չեմ խոսում, ես խոսում եմ ներկայի մասին։ Այսօր մենք արդեն տեսնում ենք առանց վարորդի տաքսիներ, որտեղ վարորդները նստում են աջ կողմում, մենք տեսնում ենք անօդաչու աշխատանքային ռեժիմներ բեռնատարների վարորդների համար, սարքավորումներ գյուղատնտեսության մեջ։ Այսպիսով, ավտոբուսները նույնպես այդպես կօգտագործվեն, քանի որ աշխատողների դեֆիցիտ կա»,-ասել է ավտոփորձագետը։
Հայցերն ամենաանվտանգը անվանել է առանց վարորդների տրանսպորտը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն առաջատար է անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում։