Վրաստանի հիմնական խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելն է. Պապուաշվիլի
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի հիմնական նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելն է։ Այդ մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին․
«Ուրախ եմ, խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ դրական տեղաշարժեր կան։ Հույս ունեմ, որ դա կիրականացվի որքան հնարավոր է շուտ․ մեր ընդհանուր շահերից է բխում տարածաշրջանը դարձնել խաղաղ և անվտանգ գոտի», - հայտարարել է նա։
«Վրաստանը ոչ միայն պատմականորեն, այլև ոչ վաղ անցյալում միշտ եղել է մի վայր, որը հնարավորություն է տվել ընկերներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, հանդիպել առարկայական քննարկումների համար։ Մենք լիակատար չեզոքություն ենք պահպանում այս հակամարտության նկատմամբ»,- նշել է Պապուաշվիլին։
Խորհրդարանի խոսնակի խոսքով՝ Վրաստանը, որպես տարածաշրջանի գլխավոր կապող օղակ, ավելի է ամրապնդում այդ դիրքերը։