Ինչ է հասցրել ԱԹՍ-ն «Արմավիր» ՔԿՀ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 00։55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը զեկուցել է, որ լսել է անօդաչու թռչող սարքի (դրոնի) ձայն, այնուհետև՝ առարկայի վայր ընկնելուն նմանվող ձայն։
Հերթապահ խմբի ծառայողներն անմիջապես մոտեցել են նշված վայր՝ դիտաշտարակի քողարկող պատի և արգելապատնեշի մեջտեղի հատված, և իրականացրել են տեղանքի զննություն, որի արդյունքում հայտնաբերել են սև փաթեթ՝ որպես կախիչ ծառայող մետաղական օղակով ամրացված:
Փաթեթից հայտնաբերվել է սև պատյան, որին կցված է եղել կարմիր, կպչուն ժապավենով փաթեթ։ Պատյանի մեջ և կցված փաթեթում առկա են եղել առանձնացված զանգվածներ՝ ընդհանուր 65,63 գրամ քաշով, որոնցից 35,35 գրամը՝ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, իսկ 30,28 գրամը՝ «կրիստալ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:
Ավելին՝ այստեղ