«Ռոզալի» ֆիլմի պրեմիերային Զիրոյանը եկել էր իր ընտրյալի հետ (լուսանկարներ)
ՖոտոՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արհեստական բանականությունը կարողացել է «ներխուժել» մարդկանց կյանք, իսկ ռոբոտներն այժմ կարողանում են որոշակի ոլորտներում փոխարինել մարդկանց, բայց «ՌՈԶԱԼԻՆ» ֆիլմը ցույց է տալիս, որ անգամ ռոբոտը՝ սիրահարվելով դառնում է մարդ:
Երեկ՝ Մոսկվա կինոթատրոնում կայացել է «ՌՈԶԱԼԻՆ» ֆիլմի պրեմիերան, փակ ցուցադրությունն ու կապույտ գորգը: Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային և ներկայացնում է մանրամասներն ու լուսանկարները:
Մինչև պրեմիերան կայացել է կապույտ գորգի արարողությունը, որի բացումն արել են գլխավոր հերոսներին մարմնավորող Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը և Նաստասյա Գոլովկոն: Կապույտ գորգին նաև ներկա էին մի շարք հայ հայտնիներ, ռեժիսորներ, սցենարիստներ, պրոդյուսերներ և ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչներ
Պրեմիերային դերասան և հումորիստ Զիրոյանը միայնակ չէր: Tert.am Life-ի տեղեկություններով նա եկել էր իր սիրելիի՝ Առաքելյան Քրիստինեի հետ: