Լրահոս
Կարևոր


Վարկային ասեղների վրա «պառկած».... «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընթացիկ աշխարհաքաղաքական խաչմերուկների և «կողմնորոշումների» հորձանուտում, որի մեջ այս իշխանությունը ոտքովգլխով ընկղմել է Հայաստանը, Փաշինյանն իր քպականներով ու մերձիշխանական «Նիկոլից ավելի նիկոլներով» մանթրայի նման սղոցում են հանրության ուղեղները, թե՝ Արևմուտքը կօգնի, փող կտա, այս, այն...

Նախօրեին ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանն «անկեղծության բռնկման պահ» էր ունեցել լրագրողների հետ զրույցում: Չէ, այն մասին չէ, որ 2024 թվականին կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը չեն բարձրացնելու, այս կառավարությունից այլ բան սպասելի էլ չէր, և հետո՝ դրան դեռ կանդրադառնանք: Խոսքն այս անգամ այլ «անկեղծության բռնկմանն» է վերաբերում՝ առ այն, որ 2,6 միլիարդ եվրոն, որ Եվրամիությունը նախատեսում է տրամադրել, հո նվե՞ր չէ, դրա զգալի մասը... վարկային միջոցներ են:

Նա, իհարկե, մի փոքր այլ տոնայնությամբ ասաց, բայց իմաստը դա էր: Չնայած, առանց իր ասելու էլ կռահելի էր, որ 2,6 միլիարդ, այն էլ՝ եվրո, այն էլ՝ Արևմուտքը, ոչ մեկին «աչքերը բաց» հենց այնպես, այսինքն՝ նվեր չի տա: Ոչ մեկը չի տա, առհասարակ, առավել ևս՝ Եվրոպան:

Ու, գիտե՞ք, մարդ քիչ է մնում կարոտի նախորդ իշխանության ժամանակ «ընդդիմադիր աշխատող» Նիկոլ Փաշինյանին, դե, այն «հին» Փաշինյանին՝ «ժողովրդական տրիբունին»: Այն «հին մոդելի» Փաշինյանը, այս ֆինանսների փոխնախարարի խոսքը դեռ չհրապարակված, կսլանար ԱԺ ամբիոնի մոտ ու մի քանդարար տոնայնությամբ, պատկերավոր ասած՝ «կծեփեր պատերին», «կփռեր ասֆալտներին», թե՝ «ահա՜, տեսե՜ք, Հայաստանը ճկռել է պարտքերի տակ, իսկ սրանք նորանոր պարտքեր են ավելացնո՜ւմ…» և այլն:

Բայց հիմա ի՛նքն է միանձնյա Հայաստանապետը, վարչապետը, ֆինանսապետը, պարտքապետը: Ու… նորանոր պարտքեր է ավելացնում: Դե, այլ ավիրումներին զուգահեռ...

Ի դեպ, եթե 2018-ին ՀՀ պետական պարտքը մոտ 6-7 միլիարդ դոլար էր, ապա այս տարվա հուլիսի վերջի դրությամբ այն արդեն հատել էր 11 միլիարդ դոլարի շեմը: Հիմա նոյեմբերն է, ու եթե հաշվի առնենք վերոնշյալ «անկեղծության բռնկումների» բովանդակությունը՝ սարսափելի է մտածել, թե տարեվերջին ինչ թվերի հետ ենք գործ ունենալու:

Այսինքն, եթե բոլոր նախորդ իշխանությունները, միասին վերցրած, մի 6-7 միլիարդի պարտք էին «հավաքել», ապա միայն Փաշինյանի կառավարությունը ու միայն վերջին 5 տարվա ընթացքում գրեթե կրկնապատկել է երկրի պետական պարտքը, արտաքին պարտքը՝ ներառյալ:

Ու խոսքը նրանց մասին է, որոնք տարիներ շարունակ քաղաքական դիվիդենտներ էին «քամում» նաև «արտաքին պարտք» ասածից, վարկ վերցնող կառավարություններին գամում էին անարգանքի սյուներին:

Ի դեպ, ԵՄ վարկի մասին: Այն, որ 2,6 միլիարդ եվրո է: Նորից ասենք՝ երբեք ոչ մեկը ոչ մեկին «սիրուն աչքերի» համար փող չի տալիս, նույնիսկ վարկ: Այն էլ՝ միլիարդներով: Այդ միլիարդների համար որոշ «երգեր» են պատվիրվում: Իսկ վերջնարդյունքում այդ կործանման «երգերի» համար… ժողովուրդն է վճարելու: Ընդ որում՝ ոչ միայն ֆինանսապես...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի ՍարգսյանԻշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի ՍարգսյանԿոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե»Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ ՄխիթարյանԵս իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր ԱվետիսյանԻրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանըԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմաններըՍեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհWildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը«Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցումՎրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորություններըՎճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյունԵգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղելԹրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The TimesՄայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներԱդրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսելԹուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքըԱրկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ ՇարմազանովԳերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե»Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե»Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք ՉալաբյանՊատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան