Անահիտ Սիմոնյանը հեգնnւմ ու սպառնnւմ է Վիկա Մարտիրոսյանին
ՖոտոՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել պարուհի Վիկա Մարտիրոսյանը, ով զրույցի ընթացքում բավականին սկանդալային բացահայտումներ էր արել իր և Անահիտ Սիմոնյանի հարաբերությունների, Լիլիթ Հովհաննիսյանի հետ համագործակցության հետ կապված:
Պարզվում է` տարիներ առաջ Լիլիթ Հովհաննիսյանը համագործակցության նպատակով դիմել է Վիկա Մարտիրոսյանին՝ իր տեսահոլովակների պարերը բեմադրելու համար։ Անահիտ Սիմոնյանն էլ, ով եղել է Վիկայի մտերիմ ընկերուհին, պարուհու առաջ դրել է պայման՝ կա՛մ իրենց ընկերությունը, կա՛մ Լիլիթ Հովհաննիսյանի հետ համագործակցությունը։
Պետք է նշել, որ Վիկան սկզբում խուսափում էր պատասխանից՝ նշելով.
«Սովոր էի, որ պարողների մեջ դա պետք է լիներ, որովհետև ես ավելի պարարվեստի հետ եմ առնչվում, բայց երբ երգիչների մեջ սկսվեց դա լինել ու շարունակական բնույթ սկսեց կրել, շատ ցավալի է։ Ես, բնականաբար հիմա չեմ ուզում հատուկ անուններ տալ, հիշել, բայց իհարկե եղել է, երբ ես ընտրության դիմաց կանգնել եմ:Դե, կարծում եմ այս պահին պարզ է, թե ես ինչ ընտրություն եմ արել, որովհետև 10-15 տարուց ավել է՝ Անահիտի հետ չեմ շփվում»։
Ավելին՝ այստեղ