Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը չեղարկել է «Կովերի պարտեզ» կալվածքի հետ կապված հայտնի գործարքը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել է Հայոց պատրիարքարանի որոշման մասին, որով չեղարկվել է «Կովերի պարտեզ» կալվածքի հետ կապված աղմկահարույց գործարքը։
Գոգչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը սույնով տեղեկացնում է, որ նամակ է ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ տեղեկացնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին Քաղաքի Հայկական Թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021 թվականի հուլիս 8-ին ստորագրված համաձայնագիրը»։