Էրդողանը և Իրանի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Գազայում տիրող իրավիճակին։
Իրանի արտգործնախարարը նշել է Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնման վտանգը՝ էսկալացիայի հետևանքների պատասխանատվությունը դնելով ԱՄՆ-ի և Իսրայելի վրա։
Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ եթե Գազայի անպաշտպան ժողովրդի դեմ ռազմական գործողություններն անհապաղ չդադարեցվեն, ապա ցանկացած պահի տարածաշրջանում պատերազմի և հակամարտությունների մասշտաբների ընդլայնման վտանգ կա, [ընդ որում] հետևանքների պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է ամերիկյան կառավարությունը և Իսրայելի իշխանությունները։