Վահեին կհուղարկավորեն այսօր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող բենզալցակայանում տեղի ունեցած ողբերգական պայթյունից 1 ամիս անց ԴՆԹ անալիզի միջոցով հայտնաբերվել է Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից անհետ կորած համարվող 14-ամյա Վահե Արտիկի Աբալյանի աճյունը։
«Մեր Վահեի հոգեհանգիստը վաղն է, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 2-ին»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց Բերդաշենի բնակիչներից մեկը։ Նշենք, որ տևական ժամանակ է Վահեի հարազատները սոցիալական ցանցերում տեղադրում էին նրա լուսանկարը և գրում՝ «Օգնեք գտնենք, խնդրում ենք․․․»։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղակայված բենզալցակայանում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով հարյուրավոր զոհեր, վիրավորներ, ինչպես նաև անհետ կորածներ կան։