ԼՂ-ից բռնի տեղահանված մեծ թվով մարդիկ դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեծ թվով մարդիկ դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով, նոյեմբերի 2-ի կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, մենք սպասում էինք, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա: Մեր խնդիրն այն է, որ հնարավորինս արագ այդ գործը կազմակերպեք: Իհարկե, դա նաև ունի օրենսդրական որոշ նրբություններ, որոնք պետք է պահպանվեն: Այստեղ նաև բոլորս՝ Կառավարությունը և պետական մարմինները, պետք է հնարավորինս արագ աշխատենք, բայց նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից և եղբայրներից որոշակի համբերություն ենք ակնկալում, որպեսզի հնարավորինս ընթացակարգերով առաջ շարժվենք, արագության պատճառով իրավական խնդիրներ չառաջացնենք»,- նշեց Փաշինյանը: