Ջերմուկում իրավիճակի փոփոխություն չկա, ադրբեջանական զորքերը որտեղ ներխուժել էին, այնտեղ էլ մնացել են. մարզպետ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ջերմուկի հատվածում 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը ոչ հետ են գնացել, ոչ առաջ եկել, իրավիճակի փոփոխություն չկա, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
«Իրավիճակի որևէ փոփոխություն չկա, հանգիստ է: Ադրբեջանական զորքերը որտեղ ներխուժել էին, այնտեղ էլ մնացել են, փոփոխություն չկա: Ոչ առաջ են եկել, ոչ հետ են գնացել»,-ասաց մարզպետը:
Ըստ նրա՝ այս ընթացքում կրակոցներ չեն եղել:
«Այս մեկ տարվա ընթացքում որևէ միջադեպ չեմ հիշում»,-նշեց Գրիգորյանը: