Ռուսաստանը Հայաստանին Հռոմի ստատուտը շրջանցող ուղիներ է առաջարկել. ՌԴ ԱԳՆ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան Երևանին Հռոմի ստատուտը շրջանցող ուղիներ է ատաջարկել: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության՝ Lenta-ի հարցման պատասխանի մեջ:
Խոսքը Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հայտարարության մասին է։ Նրա խոսքով՝ մինչև վավերացումը Երևանը առաջարկել է Մոսկվային ստորագրել համաձայնագիր, որը հնարավորություն կտար շրջանցել ստատուտի պահանջները, բայց այդպես էլ պատասխան չի ստացվել։ «Դա չի համապատասխանում իրականությանը: Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է պատասխան առաջարկներ՝ գնալ ՄՔԴ մեխանիզմների գործարկման ճանապարհով` առանց Հռոմի ստատուտի վավերացման։ Նման պրակտիկա կա։ Ցավոք, մեր փոխզիջումային հանգուցալուծումները անտեսվել են»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ում։