Սևանա լճում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար չէ կենդանական աշխարհի պահպանության համար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են՝ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ։
«Դիտարկումներն իրականացվել են լճի ինչպես մակերևութային, այնպես էլ՝ հատակամերձ շերտերում։
Ջրում լուծված թթվածնի պարունակությունը․
Մեծ Սևանի մակերևութային շերտում դիտվել է 8.2մգ/լ, հատակամերձ շերտում (30մ)՝ 0.2մգ/լ։
Փոքր Սևանի մակերևութային շերտում դիտվել է 8.2մգ/լ, հատակամերձ շերտում (80մ)՝ 0․2մգ/լ։
Մակերևութային շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից), իսկ հատակամերձ շերտում՝ այն բավարար չէ։