Լրահոս
Կարևոր


Առաջիկայում ապագան է

Հասարակություն

Այսօր միջազգային փորձագիտական գնահատականներում քննարկվում է Հայաստանի հնարավոր «զոնալ բաժանման հեռանկարը»՝ չբացառելով, որ զարգացումներն ի վերջո կարող են բերել փոքր Հայաստանի բաժանմանը ազդեցության գոտիների՝ թուրքական, ռուսական, պարսկական, ԵՄ-ական...

Մենք ջախջախված ներկայով պետք է գնանք դեպի ապագա։ Չուզենք էլ՝ մեզ տանելու են։ Մենք մեր ձեռքերով մեր ապագան կարող ենք սարքել դժոխք, եթե շարունակենք ճիշտ չհասկանալ անցյալը, ճիշտ չգնահատել ներկան։
Ներկա ազգային պարզունակությունը և մերկանտիլիզմը, որը քարշ ենք տվել բազմաթիվ դարերով մինչև 21-րդ, պետք է էական շտկման ենթարկվի։

Մի կողմից քո ամբողջ էությունը հակադրվում է պետության փլուզման գաղափարին, բայց մյուս կողմից՝ իշխանության վերջին խոսույթը՝ «խաղաղության խաչմերուկը», որն ակնհայտ արհեստականությամբ դրվեց շրջանառության մեջ և անդադար տիրաժավորվում է, իրականում կարող է հանգեցնել հենց դրան։ Վերջին 5 տարիների պատմությունը ցույց է տալիս, որ այս իշխանության՝ առաջին հայացքից բոլոր արհեստական գաղափարների հետևում իրական մշակված ողբերգության սցենար է։

Նման իշխանության, շփոթված-շոկային հասարակության և դեֆոլտի մեջ գտնվող ընդդիմադիր առաջնորդության պայմաններում ի՞նչը պետք է խանգարի Հայաստանը քարտեզի վրա չտեսնողների սցենարին։
Այս հարցն ունի միայն մեկ պատասխան՝ ՄԵՆՔ։ Բայց որպեսզի այդ մենքը ունենա ձևակերպում, պետք է կտրուկ փոխել աշխատանքի բովանդակությունը, տեխնոլոգիաները, խնդիրները։ Այսօր հուսահատեցնող է ոչ այնքան իշխանության որակը, դա մենք անգիր գիտենք, որքան՝ դիմացը տիրող անճարակությունը՝ մի դեպքում անելիքը լավ չպատկերացնելու պատճառով, մյուս դեպքում՝ գործարքային գույքամոլության։

Նոր բովանդակությամբ նոր համակարգերի ստեղծումը պահանջում է շատ հարցերի հանդեպ վերաբերմունքի վերանայում։
Որպես սկիզբ՝ պետք է ընդունենք պարզ իրողությունները, առողջացման նախնական քայլերը.

■ Անարդար մեխանիզմներով մեծ կապիտալ դիզածները պարտք են Արցախին ու արցախահայությանը։
■ Իշխանությունը որպես միայն փող աշխատելու միջոց ու միջավայր ընկալած անձինք պարտք են պետությանը։
■ Զրոյական սոցիալական պատասխանատվությամբ օլիգարխիան պարտք է այս ժողովրդին։
■ Ինտելեկտուալ անհատները և շրջանակները պարտք են պետությանը, որովհետև տարբեր պատճառներով արդյունավետ չեն եղել, հաճախ լռել են, հաճախ սպասարկել են այլ շահեր։

Եվ այդ պարտքը պետք է վերադարձվի, որպեսզի Հայաստանը ապագա ունենա։
Ժամանակին իշխանությունը որպես փող աշխատելու ընկալումը՝ «փող-պետություն» աշխարհայացքը, փակեց հազարավոր ունակ մարդկանց ճանապարհը։ Կարող ու կիրթ մարդիկ հազարներով թողեցին գնացին, մեկուսացան, չգտան իրենց Հայաստանում, չռեալիզացվեցին։ Տեղը զավթեց այլ որակ։

Այսօրվա՝ ստի և աշխարհի ու պետականության մասին գավառական պատկերացումներով պետության մեր նարատիվը պետք է փոխվի, հակառակ դեպքում ապագան շատ ցավոտ է լինելու։
Մենք 100%-ով տապալեցինք մեր անցյալը, աննորմալ գին վճարեցինք, հիմա ամենանվաստացված, անարժանապատիվ վիճակում ենք՝ անհույս ու անորոշ։ Բայց մեզ սպասում է նոր փուլ։ Առջևում «ապագան» է, որին ընդառաջ մենք գնում ենք անմիտ, անծրագիր, քանդված վիճակում։
Ի՞նչ անել, որ մեր ապագան ոչ թե դժոխք դառնա, այլ՝ հետպատերազմյան վերականգնման փուլ (սա միակ առողջ տարբերակն է)։ Անհրաժեշտ է լինելու մի քանի ցավոտ փաստերի ընդունում, ներկայի ռացիոնալ գնահատում, ներհասարակական համակեցության նոր խաղի կանոնների հաստատում, ապագայի շուրջ ստրատեգիական մտածողություն ու այդ մտածողության տեր մարդիկ։ Ուրեմն պետք է սկսենք ձևակերպել նոր ասելիք, ու դրանք դավանող մարդկանց կոնկրետ ցանկ։ Ու վերջապես հերիք է սպասել, թե իբր ոմանք կձևակերպեն մեզ համար լուծումներ ու իբր կառաջնորդեն պայքարի։ Չեն արել, չեն անելու։


Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանըԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմաններըՍեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհWildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը«Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցումՎրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորություններըՎճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյունԵգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղելԹրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The TimesՄայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներԱդրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսելԹուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքըԱրկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ ՇարմազանովԳերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե»Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե»Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք ՉալաբյանՊատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա ՍողոմոնյանՌուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր ԱվետիսյանԳեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր ԱվետիսյանReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի