Վրաստանը դառնալու է Եվրամիության անդամ․ Շյուբել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արևելյան գործընկերության հարցերով Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հատուկ ներկայացուցիչ Դիրկ Շյուբելը հայտարարել է, որ Վրաստանը դառնալու է Եվրամիության անդամ։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Եվրամիությունը կանգնած է Վրաստանի կողքին, և մենք կասկած չունենք, որ ապագայում երկիրը կդառնա Եվրամիության անդամ»,- ասել է Շուբելը։
Նա նշել է, որ ներկայումս Բրյուսելում վերջնական աշխատանք է տարվում Եվրահանձնաժողովի զեկույցի վրա՝ կապված Վրաստանի կողմից ԵՄ հանձնարարականների կատարման հետ։ Սպասվում է, որ զեկույցը կհրապարակվի նոյեմբերի 8-ին։
Մինչ այս Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել էր, որ Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն Վրաստանից չեն պահանջում տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։
Եթե երկրների այս միավորումները նույնը պահանջեին Թբիլիսիից, ապա, նրա կարծիքով, միևնույն ժամանակ երկրին «պետք է տրվեին ռազմական և տնտեսական անվտանգության երաշխիքներ»։