Շուշիում փակվել է ՌԴ խաղաղապահների ևս մեկ դիտակետ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանի» (Արցախի – խմբ․) տարածքում։ Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Վերահսկման համակարգի օպտիմալացման շրջանակներում Շուշիի շրջանում փակվել է մեկ դիտակետ։
Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ից փակվել է տասը հիմնական և 16 ժամանակավոր դիտակետ։
Ավարտվել է խաղաղապահ անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի ու ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար»,– ասված է հաղորդագրությունում։