Խոշոր ավտովթար. վիրավորներն անեսթեզիոլոգ և «Գրանդ Քենդի» ընկերության կադրերի բաժնի պետն են
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Ալագյազ Արթիկ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչ 55-ամյա Արա Երիցյանի վարած Volkswagen մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Վարուժան Հակոբյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Հակոբյանը տեղափոխվել Է «Ծաղկահովիտ» ամբուլատոր կենտրոն, իսկ Ա. Երիցյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 42-ամյա Մարիամ Այվազյանը, 5-ամյա Վիկտորիա Ե.-ն և 65-ամյա Կարինե Ե.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արթիկի բժշկական կենտրոն:
Ժամեր անց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մյուս ուղևոր, Երևանի բնակիչ 16-ամյա Տիգրան Ե.-ն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդներից Ա. Երիցյանը աշխատում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որպես անեսթեզիոլոգ, իսկ վիրավորներից Մ. Այվազյանը աշխատում է «Գրանդ Քենդի» ընկերությունում որպես կադրերի բաժնի պետ, վիրավորներն էլ նրանց ընտանիքի անդամներն են: